Բիզնես

USD BUY - 368.00+0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 92.06-1.38 WTI - 88.73-1.60
COMEX:  GOLD - 4198.80-3.09 SILVER - 63.75-5.89
COMEX:  PLATINUM - 1667.90-4.88
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.34+0.07 EUR/GBP - 1.1545+0.08
FOREX:  EUR/USD - 1.1545+0.08 GBP/USD - 1.338+0.26
STOCKS RUS:  RTSI - 1107.92+2.35
STOCKS US: DOW JONES - 50872.11+0.17 NASDAQ - 25678.82-0.97
STOCKS US: S&P 500 - 7386.65-0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 64179.27-1.89 TOPIX - 3847.60-1.25
STOCKS CHINA:  HANG SENG - 24407.96-0.64 SSEC - 3993.23-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 10227.33-1.41 CAC40 - 8203.43+0.05
STOCKS EUR:  DAX - 24433.06-0.74
10/06/2026  CBA:  USD - 368.44-0.01 GBP - 493.34-0.27
10/06/2026  CBA:  EURO - 425.59-0.56
10/06/2026  CBA:  GOLD - 51264+82 SILVER - 812.61+17.45
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՌՈՒՍԱՍՏԱՆ, ԿԱՆԱԴԱ ԵՎ ԱՄՆ ԶԱՆԳԵՐՆ ԱՎԵԼԻ ԷԺԱՆ
15/03/2010 17:16
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ՌՈՒՍԱՍՏԱՆ, ԿԱՆԱԴԱ ԵՎ ԱՄՆ ԶԱՆԳԵՐՆ ԱՎԵԼԻ ԷԺԱՆ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Ռուսաստան, Կանադա և ԱՄՆ զանգերի սակագների իջեցման մասին  «Հայերի Աշխարհ» ծառայության շրջանակում: Մարտի 15-ից Կանադայի  և ԱՄՆ-ի ֆիքսված և բջջային ցանցի համարներին ելքային զանգի մեկ րոպեի սակագինը 13.99 դրամ է նախկին 24 դրամի փոխարեն, իսկ Ռուսաստանի`  (բացի Մոսկվայից և Սանկտ  Պետերբուրգից) 29.99 դրամ նախկին 49 դրամի փոխարեն: Դեպի Մոսկվա և Սանկտ  Պետերբուրգ ելքային զանգի մեկ րոպեի սակագինը 24 դրամ է:

«Միջազգային զանգերի սակագների նվազեցումը մեր ընկերության արդյունավետ սակագնային քաղաքականության արդյունքն է, որ հնարավոր է դարձնում մատչելի և որակյալ շփումը ոչ միայն Հայաստանում այլ նրա սահմաններից դուրս»,- նշեց  «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Հայերի Աշխարհ» ծառայությունը թույլ է տալիս թե ֆիքսված, թե շարժական կապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներին զանգահարել աշխարհի բոլոր երկրներ ինտերնետ-հեռախոսակապի (VoIP) սակագներով` առանց նախապես քարտ գնելու: Միջազգային զանգ կատարելու համար անհրաժեշտ է պարզապես հավաքել *88* (00) (երկրի կոդ) (քաղաքի կոդ) (բաժանորդի հեռախոսահամար): «Հայերի Աշխարհ» ծառայության միջոցով իրականացված միջազգային զանգերի հաշիվն ընդգրկվելու է բաժանորդին ներկայացվող հեռախոսային ընդհանուր հաշվում: Բաժանորդի ցանկության դեպքում, կարող է ներկայացվել զանգերի վերծանում, որտեղ «Հայերի Աշխարհ» ծառայության միջոցով իրականացված զանգերը կներկայացվեն առանձին:

Հիշեցնենք, որ ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)  «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է:  «Վիմպելկոմ» ընկերությունների խումբն ընդգրկում է հեռահաղորդակցության օպերատորներ, որոնք մատուցում են ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
51264
+82
Արծաթ
812.61
+17.45