|
|
|
|
ԲԻԶՆԵՍ /
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ - ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
11:41 16/03/10
ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարան:
Շուկայում հաջողության հասնելու առաջին քայլերը հաշվարկելիս, անհրաժեշտ է ոչ միայն մշակել հետագա ռազմավարությունը, այլև` իրականացվող ծրագրերում կարևոր տեղ հատկացնել ապագա կադրերի պատրաստմանը: Ակնհայտ է, որ տեսական գիտելիքն ընդհանրացված փորձն է, որը հղկվում է գործնականում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կուտակած փորձը հուշում է, որ արդյունավետ կառավարման մոտեցման հիմքում ոչ թե վարչարարությունն է, այլ` խրախուսումը: Հակառակ տրամաբանությունը ժամանակավրեպ է և անօգուտ: «Բաժանորդների գոհունակության ցուցանիշը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ հաճախորդամետության մեր որդեգրած մոտեցումները տալիս են ցանկալի արդյունք: Հայաստանի բջջային հեռահաղորդակցության ոլորտի առաջատար լինելը պայմանավորված է նորարարություններին հետևելու և շուկայի տարբեր հատվածներին համապատասխան լուծումներ առաջարկելու փաստով, ինչպես նաև այդ հարցում ցուցաբերվող հետևողականությամբ»,- Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն» թեմայի շրջանակներում, ուսանողներն առավել մանրամասն տեղեկություններ ստացան երրորդ սերնդի ցանցի ընձեռած հնարավորությունների և բջջային առաջատար օպերատորի առաջիկա գործունեության մասին: Ռազմավարության կենսունակությունն ապացուցած ընկերության գլխավոր տնօրենը պատասխանեց նաև տեղում տրված հարցերին: Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am: «Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.46 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:
Տեքստում վրիպակ կամ սխալ նկատելու դեպքում խնդրում
ենք նշել տվյալ բառը և սեղմել Ctrl-Enter |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐ
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
10:30 09/09/2010
ՆԱՎԹ
ԹԱՆԿ. ՄԵՏԱՂՆԵՐ COMEX
ՄԵՏԱՂՆԵՐ LME 3Mo
ԱՐՏԱՐԺՈՒՅԹ FOREX
ԲՈՐՍ. ԻՆԴԵՔՍՆԵՐ
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|
|
|
ՃԳՆԱԺԱՄ
|
|
|
|
|
ԱՐԽԻՎ
|
|
|
|
|
|
ՏԱՐԱԴՐԱՄ
09/09/2010
|
|||||||||||||
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
09/09/2010
ՀՀԴ ՓՈԽԱՐԺԵՔ
ՈՍԿԻ
ԱՐԾԱԹ
ՊԼԱՏԻՆ
ՎԵՐԱՖԻՆ. ՏՈԿ.
ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿ.
ԼՈՄԲ. ՎԱՐԿ
ՆԵՐԳ. ՄԻՋՈՑՆԵՐ
|
|||||||||||||||||||||||||||
|
|
|
|
NASDAQ OMX ARMENIA
30/08/2010
USD/ՀՀԴ
ԾԱՎԱԼ USD
ԾԱՎԱԼ ՀՀԴ
|
|||||||||||||||
|
ՄԱԿՐՈՏՆՏ.
01-07/2010
ՀՆԱ (մլրդ.դրամ)
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐ. ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼ (մլրդ.դրամ)
ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋ. (մլն.$)
ԱՐՏԱՀԱՆՈՒՄ (մլն.$)
ՆԵՐՄՈՒԾՈՒՄ (մլն.$)
ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋ. (մլրդ.դրամ)
ԾԱՌԱՅ-Ի ԾԱՎԱԼԸ ԱՌԱՆՑ ԱՌԵՎՏՐԻ (մլրդ.դրամ)
ՊԱՇՏ. ԳՐԱՆՑՎ. ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՔԱՆԱԿ (հզ. անձ)
ՇԻՆԱՐԱՐ.-Ն ԾԱՎԱԼՆԵՐ (մլրդ.դրամ)
|
|||||||||||||||||||
|
|
|















