Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀԱՅԵՐԸ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԷԼԻՏԱՆ
25/09/2008 15:37
Կիսվել

ՀԱՅԵՐԸ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԷԼԻՏԱՆ

Արդեն 8-րդ տարին է ինչ  ռուսական "Կոմերսանտ" պարբերականը Ռուսատանի մենեջերների ասոցիացիայի հետ համատեղ  հրապարակում է Ռուսաստանի լավագույն 1000 բիզնես ղեկավարների (մենեջերների) ցուցակը: 2008թ.-ի ցուցակում տեղ են զբաղեցրել միանգամից 14 հայեր:

2008թ.-ի ցուցակում, ի տարբերություն անցած տարիների, գոյություն ունի "Բիզնես առաջնորդների" (լիդերների) 23 անունից կազմված առանձին ենթացուցակ: Հայազգի գործարարներից վերոնշյալ ենթացուցակում իր տեղն է զբաղեցրել "Տրոյկա Դիալոգ" ընկերությունների խմբի տնօրենների խորհուրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը:

2001թ.-ից սկսած վերոնշյալ ցուցակում են հայտնվել 5496 անձ: Ինչպես գրում է պարբերականը տեղի է ունենում ցուցակի կենտրոնացում Մոսկվայում գործող մենեջերների օգտին: Եթե 2001թ.-ին ցուցակում տեղ գտած մենեջերների միայն 33.6%-ն էր ներկայացնում Մոսկվան, ապա 2008թ.-ին նրանց թիվը հասել է 77%-ի:

Խոսելով ցուցակում տեղ գտած հայազգի մենեջերների մասին  պետք է նշել, որ նրանք ներկայացնում են բիզնեսի տարբեր ոլորտներ, ավելացնենք նաև, որ հայազգի մենեջերներ կան ցուցակի բոլոր հիմնական ենթացուցակներում:

Այսպիսով, "Բիզնես առաջնորդների" (լիդերների) ենթացուցակում, ինչպես արդեն նշել ենք, իր տեղն է զբաղեցրել "Տրոյկա Դիալոգ" ընկերությունների խմբի տնօրենների խորհուրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը:

Բարձրաստիճան  ղեկավարների  ենթացուցակում հայտնվել են միանգամից 4 հայեր` "Սուխոյ" ինքնաթիռների նախագծման բյուրոյի   տնօրեն Միխաիլ Պողոսյանը, "Սիտրոնիքս" ընկերության նախագահ Սերգեյ Ասլանյանը, "Գլավստրոյ" ընկերություն գլխավոր տնօրեն Արթուր Մարգարյանը և "Ռոլֆ" ընկերության գործադիր տնօրեն Վարդան Դաշտոյանը:

Ֆինանսական տնօրենների ենթացուցակում է հայտնվել "Ռամբլեր-Մեդիա" ընկերության ֆինանսական տնօրեն Արթուր Հակոբյանը:

Կոմերցիոն տնօրենների կամ մարկետինգի գծով տնօրենների ենթացուցակում են` "ՖինԷքսպերտիզա" ընկերության մարկետինգի բաժնի պետ Եվգենյա Միքաելյանը, "Ինգոսստրախ" ապահովագրական ընկերության մարկետինգի վարչության պետ Նունե Ալեքյանը և "Պիոներ Ինվեսթմենթ Մենեջմենթ" ընկերության մարկետինգի և PR գծով տնօրեն Կարեն Քեոսայանը:

Աշխատակազմի գծով ղեկավարաների ենթացուցակում կան երկու հայեր` "Կոպեյկա" Առևտրի Տուն ընկերության Աշխատակազմի գծով տնօրեն Ֆյոդոր Բաբայանը և   “Ռենեսանս Ապահովագրություն” ընկերության ախշատակազմի գծով փոխնախագահ Թամարա Պետրոսյանը:

Տեղեկատվական Տեխնոլոգիաների (IT) գծով ղեկավարների ենթացուցակում հայ ազգը ներկայացնում են`  "ԱԲԲԻ" ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը և "Ռենեսանս Կապիտալ" ընկերության Տեղեկատվական Տեխնոլոգիաների գծով տնօրեն Վահան Վարդանյանը:

Հանրային և կորպորատիվ կապերի գծով տնօրենների ենթացուցակում է "Պերնո Ռիկար" ընկերության մարկետինգի գծով տնօրեն Վադիմ Գրիգորյանը:

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11