FACBOOK-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է ԵՎՍ 10%-ՈՎ
Երեկ՝ մայիսի 29-ին, բորսայական առևտրի ավարտին Facebook-ի արժեթղթերը գինը տատանվում էր 29 դոլարի մակարդակում՝ մեկ առևտրային օրվա ընթացքում գրանցելով շուրջ 9.6% անկում: Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ հաջողությամբ բորսա դուրս գալուց հետո նման գնային անկումներ գրանցելու հիմնական պատճառը Facebook-ի նկատմամբ ներդրողների վստահության մարումն է: Շուկայի մասնակիցներին չի գոհացնում աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի երկարաժամկետ բիզնես-ռազմավարությունը:
Արդյունքում, Facebook-ն իր շուկայական կապիտալիզացիայից արդեն կորցրել է շուրջ 25 մլրդ ԱՄՆ դոլար. մուտքային 38 դոլարից ընկերության արժեթղթերի գինը արդեն նվազել է 23.7%-ով:
Ըստ վերլուծաբանների՝ Facebook-ը ներկայումս գտնվում է անցումային փուլում և պետք է առավել մեծ ուշադրություն դարձնի իր երկարաժամկետ զարգացման ծրագրերին:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին կայացել էր Facebook-ի IPO-ն (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում), որի շրջանակներում ընկերությունն իր բաժնետոմսերի համար սահմանել է բավականին բարձր գին՝ 38 ԱՄՆ դոլար: Մայիսի 18-ին Nasdaq բորսայում մեկնարկել էր ընկերության արժեթղթերով առևտուրը:
2011-2012 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Facebook-ի զուտ շահույթը կրճատվել էր 12%-ով և կազմել 205 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության ապահոված եռամսյակային հասույթն աճել էր 45%-ով և գերազանցել 1 մլրդ ԱՄՆ դոլարը: Ներկայումս Facebook-ի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցում է 900 մլն-ը:
-
11:57 20/05ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ LOUIS VUITTON-Ի «ՄՈՒԹ ԳՈՐԾԵՐԸ»
-
12:59 18/05ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԵՎ ԻՋԵՎԱՆՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԵԼԱԿԻ ԱՃԵՑՄԱՆ ՋԵՐՄԱՏՆԵՐ
-
14:42 17/05ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ՝ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ
-
12:38 17/05DELL-Ի ԲԻԶՆԵՍ-ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
-
12:20 17/05ORANGE ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ԵՎՍ 18 ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ԳԱՎԱՌԻ ԵՎ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ
-
11:57 20/05ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ LOUIS VUITTON-Ի «ՄՈՒԹ ԳՈՐԾԵՐԸ»
-
11:24 20/05ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ» ԾՐԱԳՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
-
11:11 20/05ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 35 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
-
10:52 20/05ՀՀ ԿԲ. ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ
-
10:11 20/05LENOVO-Ն ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԻՐ ՆՈՐ ՊԼԱՆՇԵՏԸ
-
18:37 18/05ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 27 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 30 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
-
18:25 18/05ՆԵՐԴՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՊՈԶԻՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐ ՄՈԴԵԼ
-
18:08 18/05ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
-
13:18 18/05ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ
-
12:59 18/05ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԵՎ ԻՋԵՎԱՆՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԵԼԱԿԻ ԱՃԵՑՄԱՆ ՋԵՐՄԱՏՆԵՐ
| 09:14 18/05 | «» | |
| Առք | Արժույթ | Վաճ. |
| 416.00 | AMD / USD | 419.00 |
| 530.50 | AMD / EUR | 540.50 |
| 13.00 | AMD / RUR | 13.55 |
| $ | ||
| Դ | ||
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
եկամտային հարկի հաշվիչ
-
16:15 15/05ՍՈՒՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 6%-ՈՎ
-
16:00 15/05VIMPELСOM-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 28% ԱՃ
-
10:16 08/05«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ
-
12:54 03/05ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 10%-ՈՎ








