«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ը, Կանադայի կառավարության օժանդակությամբ, կաջակցի Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ընկերությանը` ընդլայնելու վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրերը` նպաստելով էներգիայի աղբյուրների արդյունավետ օգտագործմանը և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Մամուլի ծառայությունից՝ IFC-ը 15 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում կտրամադրի բանկին, որից 4 միլիոնը կհատկացվի IFC-ի և Կանադայի` Կլիմայական փոփոխությունների ծրագրի շրջանակներում: Ֆինանսավորումը կօգնի բանկին օժանդակել հիդրոէլեկտրակայաններին և վարկեր տրամադրել էներգաարդյունավետ տեխնոլոգիաներում ներդրում կատարող փոքր և միջին ձեռնարկություններին:
«IFC-ի հետ համագործակցությունը կօգնի մեզ առաջատարի դիրք զբաղեցնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի գործում», - ասել է «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: «Հավատացած ենք, որ կայուն Էներգետիկայի ֆինանսավորման ներուժը Հայաստանում մեծ է, նաև մտադիր ենք մեր ծառայություններն առաջարկել այն ընկերություններին, որոնք նպաստում են բնության պահպանությանը կամ համապատասխան տեխնոլոգիաներ են կիրառում»:
«Կլիմայական փոփոխությունների համաշխարհային մարտահրավերը համաշխարհային մակարդակի լուծումներ է ենթադրում, և Կանադան հպարտությամբ է օժանդակում բնապահպանական բնույթի նման ջանքերին», - ասել է Կանադայի բնապահպանության նախարար Փիթըր Քենթը:
IFC-ի Հարավ-կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը նշել է. «Կայուն Էներգետիկայի կիրառման ավելացումը Հայաստանի համար բնապահպանական և տնտեսական առումով նպատաստավոր կլինի` հաշվի առնելով հանածո վառելիքի ներմուծումից երկրի կախվածության նվազեցումը և աղտոտման կրճատման միջոցով կյանքի որակի բարելավումը»:
HSBC Բանկ Հայաստան ընկերության հետ IFC-ի համագործակցությունը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրագործվող տարածաշրջանային ռազմավարության մաս է, որի նպատակն է անդրադառնալ կլիմայի փոփոխությունների խնդիրներին: Ի լրումն ներդրումային ծրագրերի, IFC-ն իր «Հայաստանում Կայուն Էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում խորհրդատվություն է տրամադրում տեղական ընկերություններին: Ծրագրին օժանդակում է Ավստրիայի ֆինանսների նախարարությունը:
1995թ. Հայաստանի անդամակցելուց ի վեր` IFC-ն 202 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել 35 ծրագրերում, այդ թվում` ֆինանսական շուկաների, արտադրության և հանքարդյունաբերության բնագավառներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են այնպիսի ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի և ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանը:
-
12:59 18/05ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԵՎ ԻՋԵՎԱՆՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԵԼԱԿԻ ԱՃԵՑՄԱՆ ՋԵՐՄԱՏՆԵՐ
-
14:42 17/05ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ՝ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ
-
12:38 17/05DELL-Ի ԲԻԶՆԵՍ-ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
-
12:20 17/05ORANGE ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ԵՎՍ 18 ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ԳԱՎԱՌԻ ԵՎ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ
-
22:32 16/05GOOGLE-Ը ԿՍՏԵՂԾԻ YOUTUBE-Ի ՌԱԴԻՈ ՏԱՐԲԵՐԱԿԸ
-
18:37 18/05ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 27 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 30 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
-
18:25 18/05ՆԵՐԴՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՊՈԶԻՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐ ՄՈԴԵԼ
-
18:08 18/05ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
-
13:18 18/05ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ
-
12:59 18/05ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԵՎ ԻՋԵՎԱՆՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԵԼԱԿԻ ԱՃԵՑՄԱՆ ՋԵՐՄԱՏՆԵՐ
-
09:33 18/05ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 18/05/13
-
09:31 18/05ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 18/05/13
-
09:30 18/05LME. ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 18/05/13
-
09:28 18/05NYMEX. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 18/05/13
-
09:23 18/05ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 18/05/13
| 09:14 18/05 | «» | |
| Առք | Արժույթ | Վաճ. |
| 416.00 | AMD / USD | 419.00 |
| 530.50 | AMD / EUR | 540.50 |
| 13.00 | AMD / RUR | 13.55 |
| $ | ||
| Դ | ||
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
եկամտային հարկի հաշվիչ
-
16:15 15/05ՍՈՒՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 6%-ՈՎ
-
16:00 15/05VIMPELСOM-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 28% ԱՃ
-
10:16 08/05«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ
-
12:54 03/05ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 10%-ՈՎ








