Հայաստան, Հայաստան, HSBC, Չինաստան, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան, Բանկեր, Առևտուր,

HSBC. «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

HSBC. «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Առևտրավարկային վարչության նախաձեռնությամբ Չինաստանի Շանհայ քաղաքում երկուշաբթի մեկնարկած համաշխարհային «Միջազգային փոխանակում» համաժողովին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են « Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Մամուլի ծառայությունից՝  Շանհայ ժամանած 75 առաջատար ընկերությունների թվում հայկական «ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ» ընկերությունը մասնակել է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկի հետ նոր բիզնես կապեր ստեղծելուն, լավագույն բիզնես փորձի փոխանակմանը, ինչպես նաև ապագա գլոբալ տնտեսական զարգացումներին և հնարավորություններին նվիրված քառօրյա քննարկումներին: Համաժողովը, մասնավորապես, կենտրոնանալու է «Կանաչ» արդյունաբերության, արտադրության և սպառողական ապրանքների ոլորտներին վերաբերող հարցերին:

«ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ»-ը («Լիա Կերամիքս» սանիտարական կերամիկայի և շինանյութի խանութ-սրահների ցանց) ընտրվել է Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Մայրցամաքային Եվրոպայի առևտրավարկային վարչության կողմից` որպես արագ աճող և Չինաստանի հետ առևտուրը ընդլայնելու զգալի ներուժ ունեցող ընկերություն: Միջազգային առևտրում գերազանց ձեռքբերումներ գրանցելու համար «ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ»-ը 2011 թվականին արժանացել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Առևտրի ֆինանսավորման մրցանակաբաշխության «Միջազգային առևտրի մրցանակին»:

«Աշխարհում Չինաստանի առևտրային ներկայացվածությունը տարեցտարի աճում է, այն իրապես դառնում է մի շուկա, որի առկա բիզնես ներուժը յուրաքանչյուր միջազգային կողմնորոշում ունեցող կազմակերպություն չի կարող հաշվի չառնել: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ընձեռում է այս բացառիկ հնարավորությունը իր հաճախորդներին` խթանելով Հայաստանի ընկերություններին դուրս գալ տեղական շուկայի սահմաններից և իրենց երկարաժամկետ ծրագրերում հիմնվել միջազգային առևտրի միտումների և հնարավորությունների վրա», - նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Առևտրավարկային դեպարտամենտի ղեկավար Արամ Փինաջյանը:

«Էյչ-Էյս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի՚ Առևտրի ֆինանսավորման վարչության տեղեկություններով, ընկերությունների զգալի մասի համար հիմնական առևտրային գործընկերը հենց Չինաստանն է: Ինչպես Էյչ-Էյս-Բի-Սի Խումբը գլոբալ շուկայում`«Էյչ-Էյս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը դարձել է առաջինը տեղական շուկայում, որ Չինաստանի հետ առևտրային բիզնես գործառույթներում ներգրավված իր իրավաբանական անձ հաճախորդներին հնարավորություն ընձեռեց դեպի Չինաստան իրենց փոխանցումներն ու արտաքին առևտրի վճարումներն իրականացնել չինական յուանով:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2012 թվականի առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Չինաստանի միջև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12 տոկոսով ու կազմել շուրջ 230 միլիոն ԱՄՆ դոլար: Այս պահի դրությամբ Չինաստանը Հայաստանի խոշորագույն երրորդ առևտրային գործընկերն է` 7.5 տոկոս ընդհանուր ցուցանիշում:

HSBC Բանկ Հայաստան - Մանկական կուտակային ժամկետային ավանդ:
Քննարկել
Comex
09:14 18/05
$/տր. ուն
Ոսկի
1364.70
-1.60%
Արծաթ
22.35
-1.37%
Պլատին
1468.00
-1.18%
LME / 3mo
09:14 18/05
$/տոն.
Ալյումին
1863.50
+1.58%
Պղինձ
7350.00
+3.15%
ՆԻկել
14905.0
+0.03%
Անագ
20855.0
+0.75%
Կապար
2010.50
+2.16%
Ցինկ
1844.00
+1.29%
Մոլիբդեն
24250.0
+0.00%
Կոբալտ
28500.0
-0.70%
Նավթ
09:14 18/05
$/բարել
Brent
104.64
+0.83%
Light Sweet
96.02
+0.90%
Forex
09:14 18/05
EUR/USD
1.2839
-0.19%
GBP/USD
1.5170
-0.51%
USD/JPY
103.165
+0.88%
EUR/GBP
0.8464
+0.32%
Ինդեքսներ
09:14 18/05
կետ
Dow Jones
15354.4
+0.80%
S&P 500
1667.47
+1.03%
NASDAQ
3498.96
+0.97%
FTSE
6723.06
+0.53%
CAC 40
4001.27
+0.56%
DAX
8398.00
+0.34%
RTSI
1405.34
+1.79%
Micex
1401.79
+2.05%
Nikkei
15138.1
+0.00%
Topix
1253.24
+0.00%
Hang Seng
23082.6
+0.00%
SSEC
2592.05
+0.00%
ԿԲ Փոխարժեք
18/05/2013
Դոլար / Դրամ
417.05
-0.10
Եվրո / Դրամ
537.20
-0.13
Ռուբլի / Դրամ
13.28
+0.00
Ֆունտ / Դրամ
635.58
-0.16
ԿԲ Մետաղներ
18/05/2013
Ոսկի
18517.09
-4.44
Արծաթ
298.47
-0.07
Պլատին
19790.90
-4.74
ԿԲ Ինդեքսներ
18/05/2013
Վերաֆին. տոկ.
8.0
+0.00
Լոմբարդ. վարկ
9.5
+0.00
Ներգ. միջոցներ
6.5
+0.00
Nasdaq OMX
18/05/2013
Դոլար/Դրամ
Բացմ.
417.15
Փակմ.
417.25
Նվազ.
417.15
Առավ.
417.25
Միջին.
417.24
Մջն փոփ.
+0.00
Ծավալ դոլար
4400000
Ծավալ դրամ
1835845000
ՀՀ Մակրոտնտ.
03/2013
Տնտ. ակտ. ցուց.
***
+ 8.7%
Արդ. արտ. ծավ. (մլրդ. դրամ)
288.364
+15.8%
Արտահանում (մլն. դոլար)
357.9
+3.0%
Ներմուծում (մլն. դոլար)
974.3
+1.9%
Սպառ. գն. ինդ.
***
+3.0%
Ամս. անվ. միջ. աշխ.
141618
+7.1%
Ծառայ. ծավ. (մլրդ. դրամ)
224.867
+3.8%
Շին. ծավ. (մլրդ. դրամ)
38.783
-6.5%
Տարադրամ
   09:14 18/05 «»
Առք Արժույթ Վաճ.
416.00 AMD / USD 419.00
530.50 AMD / EUR 540.50
13.00 AMD / RUR 13.55
$
Դ

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
եկամտային հարկի հաշվիչ

first first Մայիս, 2013 first first
Կիր Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31