Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 93.35+0.61 WTI - 90.17-0.41
COMEX:  GOLD - 4332.80-0.10 SILVER - 67.74-1.74
COMEX:  PLATINUM - 1753.50-2.47
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.22-0.04 EUR/GBP - 1.1536+0.15
FOREX:  EUR/USD - 1.1536+0.15 GBP/USD - 1.3345+0.04
STOCKS RUS:  RTSI - 1082.53-1.42
STOCKS US: DOW JONES - 50786.01-0.16 NASDAQ - 25929.66+0.86
STOCKS US: S&P 500 - 7405.73+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 65416.63+2.17 TOPIX - 3896.11+1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24565.90-0.37 SSEC - 4010.03+1.28
STOCKS EUR:  FTSE100 - 10373.20+0.05 CAC40 - 8199.29-0.23
STOCKS EUR:  DAX - 24616.22-0.58
09/06/2026  CBA:  USD - 368.45-0.08 GBP - 493.61+1.95
09/06/2026  CBA:  EURO - 426.15+1.42
09/06/2026  CBA:  GOLD - 51182-539 SILVER - 795.16-65.69
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԺՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՆԱԵՎ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
28/12/2012 14:49
Կիսվել

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԺՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՆԱԵՎ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Գյումրի քաղաքում, Սայաթ-Նովա 3/1 հասցեում, բացվել է  Ռոստելեկոմ ընկերության ծառայությունների և սպասարկման սրահ: Այսպիսով, 2012 թվականը «Ռոստելեկոմ»-ն ամփոփում է գործարկված երեք սպասարկման սրահներով՝ հանրապետության Կոտայքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում:

Նշենք, որ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը, մուտք գործելով մանրածախ շուկա, Ռոստելեկոմ ապրանքանիշի ներքո մատուցում է հեռախոսակապի և Ինտերնետի ծառայություններ արդեն նաև ֆիզիկական անձանց: 2013թ. առաջին եռամսյակում ընկերությունը պլանավորում է մուտք գործել նաև վճարովի հեռուստատեսության  հայաստանյան շուկա:

2013 թվականի առաջին ամիսներին Ռոստելեկոմ ծառայություններից օգտվելու հնարավորություն կստանան Հրազդան, Արմավիր, Մեծամոր, Չարենցավան, Վանաձոր, Կապան, Քաջարան և մի շարք այլ քաղաքներում, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում:

Հատկանշական է, որ Ռոստելեկոմ ապրանքանիշի ներքո ֆիզիկական անձանց և փոքր ու միջին ձեռնարկություններին տրամադրվում է անսահմանափակ Ինտերնետ միանգամայն անվճար միացմամբ (այսինքն՝ առանց երկարաժամկետ պայամանագրի կնքման):

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմինները, հեռահաղորդակցության ընկերությունները և միջազգային կազմակերպությունները: Ընկերության ցանցը հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա և կառուցված է գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բիզնեսի կարիքները, և տարածված է ՀՀ ողջ տարածքով՝ ապահովելով ծառայությունների հասանելիությունը ավելի քան 47 քաղաքներում:

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը հանդիսանում է «Ռոստելեկոմ» դուստր ձեռնարկությունն այն բանից հետո, երբ 2012թ.-ի փետրվարի սկզբին մասնավոր ներդրողներից ձեռք բերվեցին հայաստանյան օպերատորի սեփականատեր հանդիսացող ընկերության  բաժնետոմսերի 75%-ը՝  22,5 մլն ԱՄՆ դոլարով: 

09/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.45
-0.08
Եվրո (EUR)
426.15
+1.42
Ռուբլի (RUR)
5.1181
+0.0966
Լարի (GEL)
138.68
+0.17
51182
-539
Արծաթ
795.16
-65.69