Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Քըրք Քըրքորյան. մարդ, ով ստեղծել է ինքն իրեն
19/05/2014 18:30
Կիսվել

Քըրք Քըրքորյան. մարդ, ով ստեղծել է ինքն իրեն

Ամերիկահայ հայտնի գործարար, 97-ամյա միլիարդատեր Քըրք Քըրքորյանի կարողությունը գնահատվում է շուրջ 4.4 մլրդ ԱՄՆ դոլար: Ամերիկյան Forbes պարբերականի տվյալներով՝ այսօր Քըրքորյանը աշխարհի 353-րդ ամենահարուստ մարդն է: Քըրքորյանի մասին հաճախ գրում են. «Մարդ, ով ինքն է ստեղծել իրեն», «Լաս Վեգասի արծիվ»:

«Բիզնես 24»-ը հավաքել և ներկայացնում է Քըրք Քըրքորյանի մասին ամենահետաքրքիր փաստերը.

– Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917 թվականի հունիսի 6-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում:

– Գումար սկսել է վաստակել 9 տարեկանից՝ թերթեր վաճառելով:

– 8-րդ դասարանում թողել է դպրոցը: Զբաղվել է բռնցքամարտով:

– 23 տարեկանում ստացել է օդաչուի որակավորում և շուրջ 2,5 տարի ծառայել Մեծ Բրիտանիայի օդային ուժերում՝ ռազմական ինքնաթիռներով չվերթներ իրականացնելով Կանադայից Եվրոպա: Յուրաքանչյուր թռիչքի դիմաց ստացել է 1000 ԱՄՆ դոլարի աշխատավարձ: Ծառայության ընթացքում կուտակած գումարներով էլ Քըրքորյանը կատարել է իր առաջին քայլերը բիզնեսի աշխարհում:

– Քըրքորյանի առաջին խոշոր գնումը եղել է Cessna ինքնաթիռը, որով նա սկսել է մասնավոր չվերթներ իրականացնել: Հետագայում նա 60 հազար ԱՄՆ դոլարով գնել է Los Angeles Air Service չարթերային ավիաընկերությունը, որը մի քանի տարի անց վաճառել է 104 միլիոն դոլարով:

– 1965 թվականին Քըրքորյանը դարձել է ԱՄՆ Հեռահաղորդակցությունների արդյունաբերական միության սեփականատերը: Քըրքորյանի «շնորհիվ» ԱՄՆ-ում բնակվող հայերը սկսել են գնել այս միության արժեթղթերը, ինչի արդյունքում արժեթղթերի գինը աճել է մի քանի անգամ՝ Քըրքորյանի համար ապահովելով զգալի եկամուտներ:

– Քըրքորյանի ամենահաջող գործարքը համարվում է Լաս Վեգասում 960 հազար ԱՄՆ դոլարով հողատարածքի գնումը: Այս հողատարածքի առանձին հատվածները տալով վարձով՝ Քըրքորյանը վեց տարում, մինչ հողատարածքի վաճառելը, աշխատել է մոտ 4 միլիոն ԱՄՆ դոլար:

– Քըրքորյանի խոշոր բիզնես նախագծերից մեկը՝ MGM հյուրանոցը, համարվում է Լաս Վեգասում կառուցված հանգստի և ժամանցի առաջին մեգա-համալիրը: Հետագայում Լաս Վեգասում Քըրքորյանը իրականացնում է մի քանի այլ խոշոր ներդրումային նախագծեր:

– Քըրքորյանը ներդրումային հետաքրքրություններից շրջանակում հայտնվել է նաև հոլիվուդյան կինոարտադրությունը: Քըրքորյանը գնել է Metro Goldwyn Mayer կինոընկերության, ինչպես նաև United Artists-ի, Columbia Pictures-ի և 20th Century Fox-ի բաժնետոմսեր:

– 1980-ականներին Քըրքորյանը  դարձել է ամերիկյան Chrysler ընկերության, հետագայում նաև General Motors ընկերության բաժնետեր:

– Այսօր Քըրքորյանը ղեկավարում է սեփական ներդրումային Tracinda Corporation ընկերությունը:

– Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001 թվականից մինչն այսօր 151 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, 21 մլն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45