Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00-1.00
EUR BUY - 412.00-1.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 85.60-3.17 WTI - 81.11-1.74
COMEX:  GOLD - 2294.50-1.96 SILVER - 26.67-2.06
COMEX:  PLATINUM - 944.90-1.41
LME:  ALUMINIUM - 2591.50+0.06 COPPER - 9991.00-1.43
LME:  NICKEL - 19238.00+0.47 TIN - 31216.00-4.15
LME:  LEAD - 2217.00-0.61 ZINC - 2926.00-0.59
FOREX:  USD/JPY - 157.85+0.65 EUR/GBP - 1.0654-0.44
FOREX:  EUR/USD - 1.0654-0.44 GBP/USD - 1.2469-0.57
STOCKS RUS:  RTSI - 1177.42-0.79
STOCKS US: DOW JONES - 37815.92-1.49 NASDAQ - 15657.82-2.04
STOCKS US: S&P 500 - 5035.69-1.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 38405.66+1.24 TOPIX - 2743.17+2.11
STOCKS CHINA:  HANG SENG - 17763.03+0.09 SSEC - 3104.82-0.26
STOCKS EUR:  FTSE100 - 8144.13-0.04 CAC40 - 7984.93-0.99
STOCKS EUR:  DAX - 17932.17-1.03
30/04/2024  CBA:  USD - 388.00+0.19 GBP - 486.55+0.66
30/04/2024  CBA:  EURO - 416.21+0.59
30/04/2024  CBA:  GOLD - 29109.84-104.82 SILVER - 341.55-2.89
Beeline. հետվճարային սակագնային փաթեթների նոր շարք՝ Նուռքարտի հետ համատեղ
18/07/2014 14:48
Կիսվել

Beeline. հետվճարային սակագնային փաթեթների նոր շարք՝ Նուռքարտի հետ համատեղ

Beeline–ը հայտարարում է բջջային կապի «All in 1 – NUR» հետվճարային սակագնային փաթեթների նոր շարքի գործարկման մասին։ Նոր սակագնային փաթեթները Նուռքարտի կուտակային ծրագրի շրջանակում հնարավորություն են ընձեռում Նուռքարտի հաճախորդներին հավաքել բոնուսային միավորներ վճարելով Beeline կապի ծառայությունների դիմաց։

Յուրաքանչյուր վճարված 100 դրամի դիմաց  «NUR» սակագնային փաթեթի բաժանորդները ստանում են 2 բոնուսային  միավոր։ Կուտակած միավորները կարելի է փոխանակել բազմաթիվ նվերներով կամ օգտագործել կատարելով վճարումներ Beeline բջջային և ֆիքսված կապի ծառայությունների դիմաց:

Սակագնային փաթեթները հասանելի են ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար։ Փաթեթները հնարավորություն են ընձեռում ֆիքսված գումարի դիմաց օգտվել կապի տարբեր ծառայություններից։ Օրինակ, «All in 1 – NUR» սակագնային փաթեթն, որի ամսական վճարը կազմում է 2500 դրամ, ներառում է 10000 րոպե Beeline ցանցի ներսում, 50 րոպե դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային ցանցեր, 150 SMS հաղորդագրություն դեպի տեղական բոլոր բջջային ցանցեր և 250 ՄԲ բջջային ինտերնետ։ Սակագնային փաթեթների շարքը ներառում է 1500 դրամ, 2500 դրամ, 3500 դրամ, 5500 դրամ և 7500 դրամ ամսական բաժանորդային վարձով փաթեթներ։

«Կանխավճարային սակագնային փաթեթը Նուռքարտի հետ համատեղ մենք թողարկել ենք սույն թվականի փետրվարին, և այսօր ընդառաջ գնալով մեր բաժանորդների ցանկությանը, գործարկում ենք հետվճարային սակագնային փաթեթների մի ամբողջ շարք։ Ավելի քան համոզված եմ, որ այս նոր փաթեթները լայն տարածում են գտնելու մեր բաժանորդների շրջանում, քանի որ պարզ և հարմար փաթեթների հետ զուգահեռ մեր բաժանորդներին առաջարկում ենք նվերների լայն ընտրանի Նուռքարտի կուտակային ծրագրի շրջանակում»,– նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Նուռքարտ ծրագրի և Beeline-ի համագործակցությունը սպասվածից ավելի լավ արդյունք տվեց Beeline–Նուռ կանխավճարային սակագնային փաթեթի շրջանակում: Այդ իսկ պատճառով որոշեցինք ընդլայնել մեր համագործակցությունը՝ արդեն առաջարկ ներկայացնելով հետվճարային բաժանորդների համար: Նշեմ, որ հետվճարային «All in 1 – NUR» սակգնային փաթեթի շրջանակում մեր քարտապաններն արդեն կստանան 2 անգամ ավել բոնուս միավորներ, այսինքն 2 դրամ` յուրաքանչյուր ծախսած 100 դրամի դիմաց: Սա դեռ ամենը չէ, մեր MasterCard NurCard Gold պրեմիում դասի նոր քարտատեսակի քարտապանների համար Նուռքարտի կողմից տրվելու է նվեր՝ Beeline ոսկե հեռախոհամար»,-նշեց Նուռքարտ ծրագրի գլխավոր տնօրեն Մարինա Դալլաքյանը:

Բաժանորդներին բոնուսային միավորները տրամադրվում են յուրաքանչյուր ամսվա վերջին, նախորդ ամիս բջջային կապի ծառայությունների դիմաց վճարված գումարի չափին համապատասխան։

Կուտակած բոնուսային միավորների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ զանգահարելով (010) 50-11-09 հեռախոսահամարին, www.nurcard.am կայքում կամ Նուռքարտի սպասարկման կենտրոններում։

Սակագնային փաթեթների մասին առավել մանրամասն կարող եք իմանալ՝ այցելելով www.beeline.am կայք, ինչպես նաև Beeline կամ Նուռքարտի վաճառքի և սպասարկման գրասենյակներ։

30/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.00
+0.19
Եվրո (EUR)
416.21
+0.59
Ռուբլի (RUR)
4.16
-0.01
Լարի (GEL)
144.68
+0.38
29109.84
-104.82
Արծաթ
341.55
-2.89