Բիզնես

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+1.31 WTI - 83.45+1.48
COMEX:  GOLD - 2340.90+1.07 SILVER - 27.48+1.82
COMEX:  PLATINUM - 924.60+0.20
LME:  ALUMINIUM - 2585.50-3.18 COPPER - 9700.00-1.32
LME:  NICKEL - 19739.00+0.00 TIN - 32355.00-6.16
LME:  LEAD - 2145.50-1.13 ZINC - 2776.00-1.98
FOREX:  USD/JPY - 154.85+0.07 EUR/GBP - 1.0705+0.45
FOREX:  EUR/USD - 1.0705+0.45 GBP/USD - 1.2453+0.80
STOCKS RUS:  RTSI - 1163.50-0.91
STOCKS US: DOW JONES - 38503.69+0.69 NASDAQ - 15696.64+1.59
STOCKS US: S&P 500 - 5070.55+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8044.81+0.26 CAC40 - 8105.78+0.81
STOCKS EUR:  DAX - 18137.65+1.55
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Beeline. նոր 043 կոդով «Գեղեցիկ համար»` 50% զեղչով
13/08/2014 16:25
Կիսվել

Beeline. նոր 043 կոդով «Գեղեցիկ համար»` 50% զեղչով

Beeline-ը առաջարկում է ձեռք բերել «Գեղեցիկ համար» 50% զեղչով նոր 043 կոդով։ Հատուկ առաջարկի շրջանակում բաժանորդին հնարավորություն է ընձեռվում 50% զեղչով ձեռք բերել 043 համարաշարի գեղեցիկ համարներ՝ միանալով համապատասխան «All in 1» հետվճարային սակագնային փաթեթին առնվազն վեց ամիս ժամկետով։ Առաջարկը գործում է մինչև 2014 թ. օգոստոսի 31-ը ներառյալ:
 
«Գեղեցիկ համար» նոր 043 կոդով առաջարկի շնորհիվ Beeline-ի հաճախորդները հնարավորություն կստանան 50% զեղչով ձեռք բերել «Ադամանդե», «Պլատինե», «Ոսկե»,   «Արծաթե», «Բրոնզե» կամ «Նիկելե» գեղեցիկ համար՝ միանալով համապատասխան «All in 1» հետվճարային սակագնային փաթեթին։ «Պլատինե», «Ոսկե», «Արծաթե», «Բրոնզե»  կամ «Նիկելե» համար ձեռք բերելու դեպքում բաժանորդը միանում է համապատասխան «All in 1» սակագնային փաթեթին 6 ամիս, իսկ «Ադամանդե» համար ձեռք բերելու դեպքում՝ 12 ամիս ժամկետով։

«Beeline-ը շարունակում է հանդես գալ նոր առաջարկներով՝ իր կողմից մատուցվող ծառայություններն ավելի պարզ ու հարմար դարձնելով բաժանորդների համար։ Միանալով «Գեղեցիկ համար» նոր 043 կոդով հատուկ առաջարկին՝ մեր բաժանորդները հնարավորություն կունենան ոչ միայն ձեռք բերել գեղեցիկ համարներ 50% զեղչով, այլ նաև օգտվել «All in 1» սակագնային փաթեթի առավելություններից», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Գեղեցիկ համար» նոր 043 կոդով առաջարկից օգտվող բաժանորդները կարող են 6 ամսվա ընթացքում անցնել ավելի բարձր արժեք ունեցող սակագնային պլանի՝ «All in 1» սակագնային փաթեթի ներսում։ Առաջարկից հրաժարվելու կամ այլ սակագնային փաթեթի անցնելու դեպքում բաժանորդը պետք է վճարի գեղեցիկ համարի արժեքի մնացած 50%–ը։

«Գեղեցիկ համար» նոր 043 կոդով հատուկ առաջարկի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում:

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60