Բիզնես

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 87.33+1.22 WTI - 82.23-0.24
COMEX:  GOLD - 2316.10-2.66 SILVER - 26.99-3.37
COMEX:  PLATINUM - 922.80-2.32
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.74+0.03 EUR/GBP - 1.0657-0.05
FOREX:  EUR/USD - 1.0657-0.05 GBP/USD - 1.2354-0.20
STOCKS RUS:  RTSI - 1174.17+0.04
STOCKS US: DOW JONES - 38239.98+0.67 NASDAQ - 15451.31+1.11
STOCKS US: S&P 500 - 5010.60+0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8023.87+1.62 CAC40 - 8040.36+0.22
STOCKS EUR:  DAX - 17860.80+0.70
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Beeline «Զրուցենք» ծառայությունն այսուհետ հասանելի է կորպորատիվ բաժանորդներին
20/08/2014 18:23
Կիսվել

Beeline «Զրուցենք» ծառայությունն այսուհետ հասանելի է կորպորատիվ բաժանորդներին

Beeline–ը հայտարարում է կանխավճարային հաշվարկային համակարգի կորպորատիվ բաժանորդների համար «Զրուցենք» ծառայության գործարկման մասին։ Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին հնարավորություն է ընձեռվում 30 օր անսահմանափակ խոսել Beeline բջջային ցանցի ներսում՝ վճարելով 990 դրամ։
 
Ծառայությունը կարելի է ակտիվացնել հավաքելով *888# հրահանգը։  Ծառայության տրամադրման 30 օրյա ժամկետի ավարտից 2 օր առաջ բաժանորդը SMS-ի միջոցով տեղեկացվում է ծառայության տրամադրման ժամկետի ավարտի մասին:
 
«Աշխատելով պարզ, հարմար, քեզ համար կարգախոսի ներքո Beeline–ը շարունակաբար բարելավում է իր առաջարկների ցանկը։ «Զրուցենք» ծառայությունն արդեն իսկ մեծ ժողովրդականություն է վայելում մեր բաժանորդների շրջանում, հաշվի առնելով այն, որ մեր կորպորատիվ բաժանորդներն  ավելի շատ են շփվում և իրականացնում զանգեր,  սա  ևս մեկ հնարավորություն է օգտվել մեր ծառայություններից էլ ավելի մատչելի սակագներով»,– նշեց Հայաստանում  Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Եթե բաժանորդն ունի բավարար գումար իր հաշվեկշռին, ապա ակտիվացումից 30 օր հետո ծառայությունն ավտոմատ կերպով  կերկարաձգվի և բաժանորդի հաշվեկշռից կգանձվի 990 դրամ, որի դիմաց նա կստանա Beeline բջջային ցանցի ներսում անսահմանափակ խոսելու հնարավորություն ևս 30 օրով։
Ծառայության գործողության ժամկետը լրանալուց հետո, եթե բաժանորդի հաշվին չկա բավարար գումար, ապա ծառայությունն չի տրամադրվի ավտոմատ կերպով: Այն կրկին ակտիվացնելու համար բաժանորդը պետք է հավաքի *888# հրահանգը:
 
Ծառայության ապաակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել 888*0# հրահանգը, իսկ  գործողության ժամկետը կարելի է ստուգել *118# հրահանգի օգնությամբ:
 
Նշենք, որ «Զրուցենք» ծառայությունը հասանելի է բոլոր կանխավճարային սակագնային փաթեթներին, բացառությամբ «Շարժական ինտերնետ» սակագնային փաթեթների։
Ծառայության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.beeline.am կայք։

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60