Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.50+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69468.11+0.15 TOPIX - 3982.00+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 23026.68+1.57 SSEC - 4073.90+1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
29/06/2026  CBA:  USD - 368.06-0.06 GBP - 486.76+0.07
29/06/2026  CBA:  EURO - 419.81-0.03
29/06/2026  CBA:  GOLD - 48186+823 SILVER - 690.83+11.9
«ԱՄԵՐԻԱ» ՓԲԸ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՄԲ
04/05/2010 18:00
Կիսվել

«ԱՄԵՐԻԱ» ՓԲԸ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՄԲ

ՀՀ Կառավարության 2008-2012 տնտեսական քաղաքականության ուղղություններից մեկը օտարերկրյա ներդրումների ներգրավումն ու արտահանման խթանումն է: Այս կապակցությամբ Համաշխարհային բանկի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվել է դրամաշնորհ` Զարգացման Հայկական Գործակալության (ԶՀԳ) ենթակառուցվածքային հզորությունների և անձնակազմի մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով:  Այս ծրագրի շրջանակներում, «Ամերիա» ՓԲԸ հանդես է գալիս որպես ԶՀԳ խորհրդատու` ՀՀ-ում արտահանման խթանման և ձեռնարկատիրական զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ: ному банкингуртамента Розничных Услуг

Ամերիան արտահանման խթանման ռազմավարության մշակման ընթացքում  կհետազոտի Հայաստանի արտահանման պոտենցիալը և մրցակցային դաշտը, ինչպես նաև կմաշկի արտահանման զարգացմանն ուղղված հնարավոր լուծումներ` համաշխարհային տնտեսության հետճգնաժամային իրավիճակի պայմաններում: 

Ամերիան աշխատանքներն իրականացնելու է փուլերով, մեկ տարվա ընթացքում:  Աշխատանքային գործընթացն ընդգրկելու է արտահանման թիրախային հատվածների ընտրություն և այդ հատվածներում արտահանման խոչընդոտների և սահմանափակումների բացահայտում: Ընդ որում, Ամերիան իրականացնելու է  արտահանման ներուժ ունեցող ձեռնարկությունների մրցունակության և պատրաստվածության բարձրացմանն ուղղված գործիքների մշակում և ծրագրերի նախաձեռնում` միջազգային լավագույն փորձի հիման վրա:  Արտահանման ներուժ ունեցող ձեռնարկությունների համար, որոնք կընտրվեն նախապես, կկատարվի  թիրախային շուկաների ընտրություն և կցուցաբերվի աջակցություն` թիրախային շուկաների պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով: 

Ամերիան ԶՀԳ-ին  նաև աջակցություն է ցուցաբերելու  տեղեկատվական բազայի ստեղծման գործում, որը ներառելու է հիմնական թիրախային շուկաների պահանջները, ընդ որում, հատուկ ուշադրություն է դարձվելու ԱՊՀ, Եվրամիության, Մերձավոր Արևելքի և հյուսիսամերիկյան շուկաներին: Միաժամանակ աջակցություն է ցուցաբերվելու ընտրված ձեռնարկություններին` արտահանման զարգացման ռազմավարության մշակման գործում և շուկաների ներգրավման նախնական փուլում, ինչպես նաև նրանց գործարար կապերի զարգացման, նոր կապերի նախաձեռնման, արտահանման պայմանագրերի ստորագրման գործում:     

Ամերիան Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է: Ամերիան լայնածավալ աշխատանքներ է իրագործում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման և բարեփոխումների և այլ ոլորտներում: Հանդիսանալով «Ամերիա» խմբի մասը` Ամերիան տրամադրում է անկախ, կոնֆիդենցիալ և անկողմնակալ խորհրդատվական ծառայություններ միմյանց հետ ներդաշնակորեն և արդյունավետորեն կապված հինգ խորհրդատվական ուղղություններով` գործարար խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական և հարկային խորհրդատվություն, իրավաբանական և ներդրումային խորհրդատվություն:

AMP
29/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.06
Եվրո (EUR)
419.81
-0.03
Ռուբլի (RUR)
4.7315
-0.0068
Լարի (GEL)
139.08
-0.1
48186
+823
Արծաթ
690.83
+11.9