Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.50+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69468.11+0.15 TOPIX - 3982.00+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 23026.68+1.57 SSEC - 4073.90+1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
29/06/2026  CBA:  USD - 368.06-0.06 GBP - 486.76+0.07
29/06/2026  CBA:  EURO - 419.81-0.03
29/06/2026  CBA:  GOLD - 48186+823 SILVER - 690.83+11.9
ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԵՎ ԿԱՍԿԱԴ ԲԱՆԿԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՎԱՐՏՎԻ ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՆՈՅԵՄԲԵՐ  ԱՄԻՍԸ
10/04/2010 14:58
Կիսվել

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԵՎ ԿԱՍԿԱԴ ԲԱՆԿԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՎԱՐՏՎԻ ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ

ՀՀ բանկային համակարգի երկու բանկերի միացմանն ուղղված առաջին քայլն արդեն ավարտված է: «Ամերիաբանկ» ՓԲԸ բաժնետեր  «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը ձեռք է բերել «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը: Ինչպես նշվել է այսօր` ապրիլի 10-ին, հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում` այս երկու բանկերի միացման գործընթացը կմոտենա իր տրամաբանական ավարտին  մինչև ընթացիկ տարվա նոյեմբեր ամիսը:
 
«Ամերիաբանկի» Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի խոսքերով` Ամերիաբանկը, միավորվելով Կասկադ բանկի հետ, ձգտում է դառնալ մրցունակ ոչ միայն հայկական, այլև միջազգային շուկաներում, ինչին հասնելու համար անհրաժեշտ է բարելավել բանկի ռիսկերի կառավարման համակարգը և ընդլայնել միջազգային համագործակցությունը:

Ռուբեն Վարդանյանի փոխանցմամբ` «Գաֆեսչյան ընտանիք» հիմնադրամը ևս լինելու է Ամերիաբանկի բաժնետերերի կազմում: Բանկի բաժնետիրական կապիտալում հիմնադրամի մասնաբաժինը կորոշվի բանկերի միաձուլման գործընթացի ավարտից հետո:

«Գաֆեսչյան ընտանիք» հիմնադրամի Խորհրդի անդամ Սթիվ Սքալլենը ասուլիսի իր խոսքում նշել է, որ Ջերարդ Գաֆեսչյանն ուրախ է երկարաժամկետ ռազմավարական այս համագործակցության համար, քանի որ այս միացումը համահունչ է պրն Ջերարդ Գաֆեսճյանի և պրն Ռուբեն Վարդանյանի կողմից Հայաստանում ծավալած գործունեության գաղափարախոսությանը: Սթիվ Սքալլենի խոսքերով` ՀՀ բանկային համակարգում երկու բանկերի միացման այս նախաձեռնությունը հիմք կհանդիսանա հզոր և կայուն ֆինանսական կառույցի ստեղծման համար:

Հրավիրված ասուլիսին ներկա է գտնվել նաև ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Վերջինիս խոսքերով`  այս երկու բանկերն ունեն  զգալի ներդրում Հայաստանի բանկային համակարգի կայունացման գործում, և նրանց միաձուլումը կստեղծի նոր ներդրումային  հնարավորություններ եւ կնպաստի Հայաստանում ֆինանսական միջնորդության աճին: ՀՀ ԿԲ նախագահը ձեռնպահ է մնացել «Կասկադ Բանկի» ձեռքբերման գործարքի արժեքի հրապարակումից` անվանելով այն առեւտրային գաղտնիք:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ բաժնետեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության և «Կասկադ Բանկ» ՓԲԸ բաժնետեր «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» ընկերության միջև կնքված պայմանագրի մասին բանկերը հայտարարել էին դեռևս մարտ ամսին: Սույն պայմանագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հաստատվել էր ապրիլի 7-ին:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի նախնական արդյունքներով երկու բանկերի համախմբված կապիտալը կկազմի շուրջ 30 մլրդ ՀՀ դրամ, ակտիվները` մոտ 129 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 99 մլրդ ՀՀ դրամ, վարկային պորտֆելը` 72 մլրդ ՀՀ դրամ:

29/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.06
Եվրո (EUR)
419.81
-0.03
Ռուբլի (RUR)
4.7315
-0.0068
Լարի (GEL)
139.08
-0.1
48186
+823
Արծաթ
690.83
+11.9