30/11/2010 17:47
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՆՈՈՒԹԲՈՒՔԵՐ ԵՎ ՆԵԹԲՈՒՔԵՐ` ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՈՎ
«ԱրմենՏելը» նկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է իրավաբանական անձանց համար տարաժամկետ վճարման պայմանով նոութբուքերի և նեթբուքերի վաճառքի մեկնարկի մասին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ԱրմենՏելը»-ից` դյուրակիր համակարգչի արժեքը 12 կամ 24 ամիսում վճարելու հնարավորությունից կարելի է օգտվել Hi-Line ծառայության “Նախընտրելի” անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին միանալու դեպքում:
Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում այսօր առաջարկվում են 14 տեսակի նոութբուքեր և 12 տեսակի նեթբուքեր:
«Վերջերս, «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարեց նոութբուքերի և նեթբուքերի ողջ տեսականու էական ընդլայնման, ինչպես նաև գների իջեցման մասին: Միանալով Հայաստանի կապի ունիվերսալ օպերատորի Hi-Line ծառայությանը գործարար աշխարհի ներկայացուցիչները կարող են ձեռք բերել դյուրակիր համակարգիչ շահավետ պայմաններով», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Բոլոր նոութբուքերի և նեթբուքերի երաշխիքային ժամկետը 12 ամիս է:
29/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.06
Եվրո (EUR)
419.81
-0.03
Ռուբլի (RUR)
4.7315
-0.0068
Լարի (GEL)
139.08
-0.1
Արծաթ
690.83
+11.9
20:15 29/06/26
19:35 29/06/26
