Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 93.35+0.61 WTI - 90.17-0.41
COMEX:  GOLD - 4332.80-0.10 SILVER - 67.74-1.74
COMEX:  PLATINUM - 1753.50-2.47
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.22-0.04 EUR/GBP - 1.1536+0.15
FOREX:  EUR/USD - 1.1536+0.15 GBP/USD - 1.3345+0.04
STOCKS RUS:  RTSI - 1082.53-1.42
STOCKS US: DOW JONES - 50786.01-0.16 NASDAQ - 25929.66+0.86
STOCKS US: S&P 500 - 7405.73+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 65416.63+2.17 TOPIX - 3896.11+1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24565.90-0.37 SSEC - 4010.03+1.28
STOCKS EUR:  FTSE100 - 10373.20+0.05 CAC40 - 8199.29-0.23
STOCKS EUR:  DAX - 24616.22-0.58
09/06/2026  CBA:  USD - 368.45-0.08 GBP - 493.61+1.95
09/06/2026  CBA:  EURO - 426.15+1.42
09/06/2026  CBA:  GOLD - 51182-539 SILVER - 795.16-65.69
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 13%-ՈՎ
21/05/2009 18:15
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 13%-ՈՎ

Ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել նաեւ «VivaCell MTC» ընկերության գործունեության արդյունքների վրա: Նախորդ տարվա վերջին եռամսյակում ընկերության եկամուտները 12,5-13 տոկոսով նվազել են, նույն ցուցանիշն է արձանագրվել նաեւ այս տարվա առաջին եռամսյակում: Այսօր այս ցուցանիշերը լրագրողներին ներկայացրեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` նշելով, որ ճգնաժամն ազդել է նաեւ կապի ոլորտում աշխատող տարբեր ընկերությունների վրա: Վճարվող հարկերի մասին, ըստ նրա, ավելի ճիշտ կլինի խոսել տարեվրջին: «Պետք չէ առաջնորդվել առաջին եռամսյակի ցուցանիշներով, հարկ է սպասել մինչեւ տարին ամփոփվի, որպեսզի հնարավոր լինի համեմատել նախորդ տարվա հետ»,-ասաց նա: Առաջին եռամսյակն, ըստ Ռ. Յրիրկյանի, ամենապասիվն է, իսկ այժմ որոշ աշխուժություն կա արդեն: Կապի շուկան զգալիորեն ակտիվանում է մայիսի վերջին` ամառային սեզոնին, որին կհաջորդի դպրոցական, ապա տոնական շրջանը:

«VivaCell MTC»-ի-ի բաժանորդների թիվը հասել է 2 միլիոն 60 հազարի: Ամեն կերպ փորձ կարվի պահպանել եւ ավելացնել այդ ցուցանիշը:

Ընկերության տնօրենը նաեւ վստահեցրեց` «VivaCell MTC»-ում աշխատողները չեն կրճատվել եւ չեն կրճատվելու: Տարեսկզբին հաստատված բյուջեով նախատեսված բարեգործական աշխատանքների կրճատում եւս չի լինի: «Այն, ինչ անում ենք բարեգործություն չէ, այլ` կորպորատիվ պատասխանատվություն է: Մենք, որպես պատասխանատու քաղաքացի, աշխատում ենք այս տնտեսության մեջ, զգում ենք մեր պարտավորությունը, համարում ենք մեր գործունեության մի մաս, եւ պետք է մեր ձեռքը մեկնենք դեպի հասարակություն»,-ասաց Ռ.Յիրիկյանը:

«VivaCell MTC» ընկերության բաժանորդների համար դեռ շատ այլընտրանքներ են լինելու, շուկայում աշխուժանալու են առաջարկությունները. խոստացավ Ռ. Յիրիկյանը:
Նրա գնահատմամբ` բջջային կապի երրորդ օպերատորի մուտքը շատ լավ ազդեցություն կունենա շուկայի վրա` տնտեսական, աշխատանքային հնարավորությունների, մրցակցային դաշտի աշխուժացման առումով:

09/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.45
-0.08
Եվրո (EUR)
426.15
+1.42
Ռուբլի (RUR)
5.1181
+0.0966
Լարի (GEL)
138.68
+0.17
51182
-539
Արծաթ
795.16
-65.69