Բիզնես

USD BUY - 368.00+0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 92.06-1.38 WTI - 88.73-1.60
COMEX:  GOLD - 4198.80-3.09 SILVER - 63.75-5.89
COMEX:  PLATINUM - 1667.90-4.88
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.34+0.07 EUR/GBP - 1.1545+0.08
FOREX:  EUR/USD - 1.1545+0.08 GBP/USD - 1.338+0.26
STOCKS RUS:  RTSI - 1107.92+2.35
STOCKS US: DOW JONES - 50872.11+0.17 NASDAQ - 25678.82-0.97
STOCKS US: S&P 500 - 7386.65-0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 64179.27-1.89 TOPIX - 3847.60-1.25
STOCKS CHINA:  HANG SENG - 24407.96-0.64 SSEC - 3993.23-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 10227.33-1.41 CAC40 - 8203.43+0.05
STOCKS EUR:  DAX - 24433.06-0.74
10/06/2026  CBA:  USD - 368.44-0.01 GBP - 493.34-0.27
10/06/2026  CBA:  EURO - 425.59-0.56
10/06/2026  CBA:  GOLD - 51264+82 SILVER - 812.61+17.45
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-Ը ԱՄՓՈՓԵԼ Է 2010Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
01/09/2010 15:45
Կիսվել

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-Ը ԱՄՓՈՓԵԼ Է 2010Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հրապարակել է 2010թ. հունիսի 30-ի դրությամբ այս տարվա առաջին կիսամյակի ֆինանսական արդյունքները` Միջազգային ֆինանսական հաշվետվության ստանդարտներին (ՄՖՀՍ) համապատասխան:  Ներկայացված տվյալների համաձայն` 2010թ. հունիսի 30-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի զուտ եկամուտը կազմել է  1 712,4 մլն. ՀՀ դրամ: Զուտ եկամուտի փոփոխության վրա ազդած հիմնական գործոն է հանդիսացել արտահաշվեկշռից վերականգնված միջոցները:

Հաճախորդների հաշվի միջոցների ծավալը տարեսկզբից աճել է 1 052,7 մլն. ՀՀ դրամով և կազմել է 54 113 մլն. ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանց միջոցները ավելացել են 24,2%-ով 2010թ. տարեսկզբի համեմատությամբ` հասնելով 28 130 մլն. ՀՀ դրամի: Ֆիզիկական անձանց վարկային փաթեթը ավելացել է 24,2%-ով` կազմելով 29 630 մլն. ՀՀ դրամ: 2010թ. առաջին կիսամյակում բանկն իր ծառայություններն է մատուցել ավելի քան 230 հազար ֆիզիկական անձանց և մոտ 5,3 հազար իրավաբանական անձանց` փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին: 

30.06.2010թ. դրությամբ բանկի կողմից թողարկված վճարային քարտերի քանակը ավելացել է 23%-ով` հասնելով 77 000: ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների քանակը կազմում է 57 հատ, իսկ POS-տերմինալների քանակը գրեթե կրկնապատկվել է` հասնելով մինչև 340:Ընդհանուր առմամբ 30.06.2010թ. ավարտին բանկի մասնաբաժինը շուկայում կազմել է  8.4% վարկերի գծով և 7.3% ավանդների գծով:  

«2010թ. հաստատված բիզնես պլանին համաձայն Բանկը կատարել է բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշները, ավելացրել է ֆիզիկական անձանց վարկային և ավանդային փաթեթները  և զգալիորեն ընդլայնել է հաճախորդների բազան: ՎՏԲ-Հայաստան Բանկը ևս մեկ անգամ հաստատեց իր աճի տեմպով հայկական շուկայում առաջատարներից մեկի կարգավիճակը: Մեր միանձնյա բաժնետեր ՎՏԲ Բանկը շարունակում է մեր բանկին ցուցաբերել համապատասխան աջակցություն, որը մեզ թույլ է տալիս ավելի ակտիվ աշխատել հաճախորնդների հետ, զարգացնել բիզնեսը և ամրապնդել մեր դիրքերը շուկայում որպես Հայաստանում բանկային համակարգի առաջատարներից մեկը և ՎՏԲ խմբի կազմում առավել ճկուն զարգացող դուստր բանկերից մեկը»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գործում է 2004 թվականից (2006 թվականի հունիսից ՎՏԲ բրենդի տակ), իրականացնում է գործունեություն 1996թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված բանկային գործունեություն ծավալելու թիվ 64 լիցենզիայի հիման վրա: Բաժնետոմսերի 100 տոկոսի բաժնետերն է ՎՏԲ բանկը ԲԲԸ: 

2010թ. հունիսի 30-ի դրությամբ բանկի մասնաճյուղերի ցանցը բաղկացած էր ՀՀ ողջ տարածքում գործող 68 մասնաճյուղերից, դրանցից 24-ը Երևանում և 44-ը մարզերում: 2010թ. հունիսի 30-ի դրությամբ բանկն ունի մոտ 739 աշխատակից:

 

10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
51264
+82
Արծաթ
812.61
+17.45