Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ` ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ
22/03/2010 14:59
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ` ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Շուրջ 270մլն դրամի ապրանքների մատակարարում և ծառայությունների մատուցում. մոտ մեկ տարվա ընթացքում այս գործարքներն իրականացնողը Սամվել Սիմոնյանն է` Նաիրիի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Մարիա-Տիգման» ՍՊԸ-ի տնօրենը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Սիմոնյանը 2009թ.-ի ապրիլից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում տարբեր ընկերությունների ապրանքներ է մատակարարել և ծառայություններ մատուցել` մայրաքաղաքի բնակիչ Տիգրան Ռազմիկի Սահակյանի կազմակերպմամբ: Նշված ժամանակահատվածի համար տարածքային հարկային տեսչություն  չեն ներկայացվել հաշվետվություններ` այդկերպ չարամտորեն խուսափելով պետբյուջե վճարել լրացուցիչ գանձման ենթակա` խոշոր չափերի հասնող հարկային պարտավորությունները: «Մարիա-Տիգման» ընկերության տնօրեն Սամվել Սիմոնյանին բերման է ենթարկել Նաիրիի հարկային տեսչության և Օպերատիվ հետախուզության վարչության Կոտայքի բաժնի աշխատակիցներից կազմված օպերատիվ խումբը: Բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության համատեղ ստուգման արդյունքում Նաիրիի հարկային տեսչության որոշման հիման վրա ընկերությանն առաջադրվել է գանձման ենթակա շուրջ 47մլն դրամ: Դրանից 27մլն դրամից ավելին` հարկի և պարտադիր սոց.ապահովագրության վճարների գումարն է:

Գործի քննության ընթացքում` քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում, հաստատվել է, որ հենց Տիգրան Սահակյանն է իրականացրել «Մարիա-Տիգման» ընկերության փաստացի տնտեսական գործունեությունը, համակարգել կազմակերպության աշխատանքները, պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա հարուցվել է քրեական գործ. Սամվել Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով` նախատեսված հանցանքը կատարելու համար, իսկ Տիգրան Սահակյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով` որպես կազմակերպիչ: Երկուսն էլ կալանավորվել են:

Տեղեկացնենք, որ Քրեական օրենսգրքում 2009-ին կատարված փոփոխությամբ հարկերից չարամտորեն խուսափելու պատժաչափն ավելի է խստացվել, ինչի համար նախատեսված է ազատազրկում` 5-10 տարի:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88