Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՄԱՐՏ ԱՄՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 0.8%
31/03/2010 13:05
Կիսվել

ՄԱՐՏ ԱՄՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 0.8%

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2010թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8% գնաճ, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 0.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.8%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.8% հավելաճ:

2010թ. մարտին 2009թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.9%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 104.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.1%, ծառայությունների սակագներինը՝ 101.3%:

2010թ. հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.0 %, ինչը 0.8 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.2%):

2010թ. մարտին 2009թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 108.8%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 106.3%, ոչ պարենային ապրանքներինը` 114.3%, ծառայությունների սակագներինը`110.6%, իսկ հունվար-մարտին 2009թ. հունվար-մարտի համեմատ` համապատասխանաբար 108.4%, 105.3 , 115.9 և 110.4%:

2010թ. մարտին 2005թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 129.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 128.0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 122.0%, ծառայությունների սակագներինը՝ 136.0%:

Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2010թ. մարտին փետրվարի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.3-4.1% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արրձանագրվել է ք. Թալինում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.7%-ով:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88