Տնտեսական

USD BUY - 367.50-0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 88.81-6.26 WTI - 86.30-6.03
COMEX:  GOLD - 4173.20+2.66 SILVER - 63.89-1.10
COMEX:  PLATINUM - 1742.50+4.57
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.23-0.16 EUR/GBP - 1.1573+0.25
FOREX:  EUR/USD - 1.1573+0.25 GBP/USD - 1.3414+0.28
STOCKS RUS:  RTSI - 1101.95-0.38
STOCKS US: DOW JONES - 50848.75+1.86 NASDAQ - 25809.66+2.54
STOCKS US: S&P 500 - 7394.30+1.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 64217.27+0.06 TOPIX - 3830.35-0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24249.29-0.65 SSEC - 3987.01-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10303.88+0.48 CAC40 - 8200.80+0.48
STOCKS EUR:  DAX - 24209.71+0.06
11/06/2026  CBA:  USD - 368.42-0.02 GBP - 492.28-1.06
11/06/2026  CBA:  EURO - 424.9-0.69
11/06/2026  CBA:  GOLD - 49405-1859 SILVER - 763.53-49.08
2011Թ.-ԻՆ ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 28%-ՈՎ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼԸ` 11%-ՈՎ
26/01/2012 10:44
Կիսվել

2011Թ.-ԻՆ ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 28%-ՈՎ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼԸ` 11%-ՈՎ

2011 թվականին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալը, նախորդ տարվա համեմատությամբ, աճել է շուրջ 14.4%-ով` կազմելով 5481.0 մլն դոլար (2044.2  մլրդ դրամ): Միևնույն ժամանակ, միայն դեկտեմբերին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 523.1 մլն դոլար (200.3 մլրդ դրամ)` ամսական կտրվածքով գրանցելով 3.7% աճ, իսկ տարեկան կտրվածքով` 1.3% անկում: Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ամփոփ վիճակագրական տվյալները:

Հատկանշական է, որ հաշվետու տարում ՀՀ արտահանման ծավալներն աճել է 27.7%-ով` կազմելով 1329.5  մլն դոլար (495.8 մլրդ դրամ), իսկ ներմուծման ծավալներն այս նույն ժամանակահատվածում աճել են 10.7%-ով և կազմել 4151.5 մլն դոլար (1548.4 մլրդ դրամ): Արդյունքում, ներմուծման ծավալը գերազանցել է արտահանումը շուրջ 3 անգամ:

Նշենք նաև, որ դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատությամբ, ՀՀ արտահանման ծավալը նվազել է 1%-ով, ներմուծման ծավալն աճել 5.2%-ով: Տարեկան կտրվածքով` 2011 թվականի դեկտեմբերին 2010 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատությամբ, ներմուծման ծավալն աճել է 2.1%-ով, իսկ արտահանման ծավալը նվազել 2.3%-ով:

11/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.42
-0.02
Եվրո (EUR)
424.9
-0.69
Ռուբլի (RUR)
5.0964
-0.0215
Լարի (GEL)
138.76
+0.07
49405
-1859
Արծաթ
763.53
-49.08