Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
«Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ»-Ը ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
02/05/2012 16:21
Կիսվել

«Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ»-Ը ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

«Դ-Լինկ ինտերնեշնլ» ՊՏԵ ԼՏԴ ընկերությունը, որը ցանցային սարքեր արտադրող աշխարհի հինգ խոշորագույն ընկերություններից մեկն է, պատրաստակամություն է հայտնել հիմնադրելու «Դ-Լինկ» ցանցային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հետազոտությունների և մշակման կենտրոն ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Ներդրումային ծրագրի համաձայն՝ կենտրոնի կառուցման համար ընկերությունը շուրջ 8.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է իրականացնելու և ապահովելու է մոտ 50-70 աշխատատեղի ստեղծում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մամուլի ծառայությունից՝ այս նախաձեռնությանն աջակցելու նպատակով ապրիլի 29-ին Գյումրիում ՀՀ կառավարության և «Դ-Լինկ ինտերնեշնլ» ՊՏԵ ԼՏԴ ընկերության միջև ստորագրվել է երկարաժամկետ համագործակցության հուշագիր, որով ամրագրվել են ՀՀ կառավարության և «Դ-Լինկ Ինթերնեշնլ» ընկերության համագործակցությունը՝ Գյումրի քաղաքում հետազոտությունների կենտրոնի հիմնադրման ուղղությամբ:

ՀՀ կառավարության կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, իսկ «Դ-Լինկ Ինթերնեշնլ» ընկերության կողմից` ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանը: Հուշագրի դրույթների համաձայն` ՀՀ կառավարությունը կենտրոնի հիմնադրման աշխատանքների իրականացման համար ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրի 978.90 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածք` Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հարևանությամբ: Իր հերթին «Դ-Լինկ ինտերնեշնլ» ընկերությունը կապահովի կենտրոնի շենքի կառուցումը և արդյունավետ գործունեությունը, ինչպես նաև համագործակցելով Էկոնոմիկայի նախարարության հետ ուսումնական և հետազոտական ծրագրերում՝ կապահովի կենտրոնի փոխգործակցությունը Գյումրու տեխնոպարկի հետ և կդարձնի այն Գյումրու տեխնոպարկի անբաժանելի մասը:

ՀՀ Էկոնոմիկային նախարարության հավաստմամբ՝ հետազոտական կենտրոնը նշանակալի դեր կունենա Գյումրի քաղաքի և տարածաշրջանի առաջընթացի, հզոր գիտաարտադրական ներուժի զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային գործընթացներին ինտեգրման գործում:

Նշենք նաև, որ ապրիլի 29-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի էր ունեցել նաև Գյումրու տեխնոպարկի հիմնական շենքի շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկի հանդիսավոր արարողությունը:

Նախատեսվում է, որ Գյումրու տեխնոպարկի հիմնական շենքի շինարարական և վերանորոգման աշխատանքների արդյունքում 2 տարվա ընթացքում կստեղծվի շուրջ 6300 ք.մ. մակերեսով ամբողջական համալիր, որը, պահպանելով արտաքին պատմամշակութային տեսքը, կներառի տեխնոլոգիական ընկերությունների համար ժամանակակից, բարձրորակ ենթակառուցվածքներով հագեցած գրասենյակային և ընդհանուր օգտագործման տարածքներ, ուսուցման և գիտահետազոտական լաբորատորիաներ ու լսարաններ և գործարար հանդիպումների համար նախատեսված սենյակներ:

Գյումրու տեխնոպարկի շենքը շինարարական և վերանորոգման աշխատանքների ավարտից հետո կգործի որպես ինկուբացիոն կենտրոն ինչպես արդեն գոյություն ունեցող, այնպես էլ նորաստեղծ լաբորատորիաների և ընկերությունների համար:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնանորոգման ծրագիրն իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ միջոցով: Շենքի շինարարական և վերանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարությանը Համաշխարհային բանկի կողմից «Էլեկտրոնային հասարակությունը և նորարարությունը մրցունակության խթանման համար» վարկային համաձայնագրի շրջանակում տրամադրվող միջոցներով: Շինարարական աշխատանքները կիրականացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Բաղրամյանշին» ԲԲԸ և «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ համատեղ ձեռնարկության կողմից` 1,670,913,936 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով:

AMP
05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11