ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է 7% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 18-ին, վարել է կառավարության արտահերթ նիստը:
Մինչ նիստի օրակարգին անցնելը, Նախագահը շնորհավորել է կառավարության անդամներին նշանակման կապակցությամբ և նշել, որ կառավարության նոր կազմում շարունակում է աշխատել նախկին նախարարների մի հիմնական մասը, նշանակվել են նաև նոր նախարարներ, ովքեր ունեն կառավարչական և կազմակերպչական բավարար աշխատանքային հմտություններ:
Նիստի օրակարգի հարցերի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը, որն արժանացել է հավանության: Սահմանված կարգով, այն կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Նիստում ընդունվել է նաև ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության վերաբերյալ որոշումը: Համաձայն որոշման, կառավարությունն առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
Հանրապետության նախագահը նիստի ավարտին կոչ է արել նոր ձևավորված կառավարության անդամներին՝ տրամադրվել ծանր, բայց պատվաբեր աշխատանքի և մաղթել է հաջողություն: Նախագահն իր խոսքում նշել է, որ 2012 թվականի համար կառավարության գործունեությունից առաջնային ակնկալիքը 7 տոկոս տնտեսական աճի ապահովումն է: «Տնտեսական աճն ինքնանպատակ չէ. մեր խնդիրն է կայուն և մշտական զարգացման համար ամուր հիմքեր դնելը, աղքատության հետևողական կրճատումն ու տեսանելի ապագայում դրա իսպառ վերացումը: Սա է լինելու ձեր աշխատանքի գնահատման առաջին ցուցիչը», - նշել է նախագահը:
-
20:50 20/05ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ IBM-Ի ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ
-
16:43 20/05ԱԼՅՈՒՄԻՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
-
15:01 20/05ԱՄՀ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԿՏԱ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
-
16:53 20/05ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է 16%-ՈՎ
-
16:42 20/05ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԱՃ ՉԿԱ
-
20:50 20/05ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ IBM-Ի ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ
-
19:09 20/05ԿԱՅԱՑԵԼ ԵՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴՆԵՐ
-
19:03 20/05ՊԵԿ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՏՀԶԿ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ 8-ՐԴ ՆԻՍՏԻՆ
-
19:02 20/05ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՇԱԲԱԹՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՆԵՐԸ
-
18:54 20/05ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է IBM-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻՆ
-
17:51 20/05ՏՏ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ
-
17:39 20/05ASTON MARTIN ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է
-
17:11 20/05FIAT-Ը ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲՐԵՆԴ
-
16:53 20/05ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է 16%-ՈՎ
-
16:43 20/05ԱԼՅՈՒՄԻՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
| 09:14 18/05 | «» | |
| Առք | Արժույթ | Վաճ. |
| 416.00 | AMD / USD | 419.00 |
| 532.50 | AMD / EUR | 539.50 |
| 13.00 | AMD / RUR | 13.40 |
| $ | ||
| Դ | ||
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
եկամտային հարկի հաշվիչ
-
16:15 15/05ՍՈՒՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 6%-ՈՎ
-
16:00 15/05VIMPELСOM-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 28% ԱՃ
-
10:16 08/05«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ
-
12:54 03/05ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 10%-ՈՎ








