Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 93.35+0.61 WTI - 90.17-0.41
COMEX:  GOLD - 4332.80-0.10 SILVER - 67.74-1.74
COMEX:  PLATINUM - 1753.50-2.47
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.22-0.04 EUR/GBP - 1.1536+0.15
FOREX:  EUR/USD - 1.1536+0.15 GBP/USD - 1.3345+0.04
STOCKS RUS:  RTSI - 1082.53-1.42
STOCKS US: DOW JONES - 50786.01-0.16 NASDAQ - 25929.66+0.86
STOCKS US: S&P 500 - 7405.73+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 65416.63+2.17 TOPIX - 3896.11+1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24565.90-0.37 SSEC - 4010.03+1.28
STOCKS EUR:  FTSE100 - 10373.20+0.05 CAC40 - 8199.29-0.23
STOCKS EUR:  DAX - 24616.22-0.58
09/06/2026  CBA:  USD - 368.45-0.08 GBP - 493.61+1.95
09/06/2026  CBA:  EURO - 426.15+1.42
09/06/2026  CBA:  GOLD - 51182-539 SILVER - 795.16-65.69
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝  SMS ՍՊԱՄԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
21/06/2012 16:16
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ SMS ՍՊԱՄԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Երեկ՝ հունիսի 20-ին, որոշ հայկական ԶԼՄ-ներ հրապարակեցին մի հասարակական գործչի հաղորդագրություն, որը վերջինս տեղադրել էր Facebook սոցիալական ցանցում` իր պատին: Հաղորդագրությունն այն մասին է, թե իբր «ԱրմենՏել»-ն իր բաժանորդներին ուղարկում է արտագաղթին նպաստող չարտոնված SMS հաղորդագրություններ:

Այս կապակցությամբ «ԱրմենՏել» ընկերությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ ընկերությունը որևէ կապ չունի այս կարճ հաղորդագրության տարածման հետ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Համաձայն ընկերությունում գործող ռազմավարության՝ արգելվում է ուղղարկել քաղաքական բնույթի կամ  Հայաստանի Հանրապետությանն ինչ-որ ձևով վնաս հասցնող հաղորդագրություններ: «ԱրմենՏել» ընկերությունը խստորեն քննադատում է նման հաղորդագրությունների տարածման փաստերը և կոչ է անում քաղաքացիներին և լրատվամիջոցներին  չմեղադրել բջջային օպերատորներին SMS-սպամերի տարածման մեջ:

Այսօր Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք նաև ինտերնետի օգնությամբ օրինական կամ անօրինական ճանապարհով ուղղարկում են գովազդային բնույթի հաղորդագրություններ բջջային օպերատորների բաժանորդներին: Կասկածելի բնույթի որևէ հաղորդագրություն հայտնաբերելիս հորդորում ենք անհապաղ տեղեկացնել այդ մասին`  զանգահարելով բջջային օպերատորների մամլո ծառայություն, իսկ անհրաժեշտության դեպքում`  իրավասու մարմիններին:

Ի լրումն վերը նշվածներին, խնդրում ենք լրատվամիջոցներին և քաղաքացիներին պարզաբանումների համար նաև դիմել այն իրավաբանական անձանց, որոնց անունները նշված են որպես տվյալ հաղորդագրության տարածող, քանի որ ոչ ճշգրիտ տեղեկատվություն տարածողները և նմանատիպ հաղորդագրությունները հրապարակողներն օգնում եք հաղորդագրության տարածման հեղինակներին հասնել իրենց նպատակներին»:

09/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.45
-0.08
Եվրո (EUR)
426.15
+1.42
Ռուբլի (RUR)
5.1181
+0.0966
Լարի (GEL)
138.68
+0.17
51182
-539
Արծաթ
795.16
-65.69