Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 93.35+0.61 WTI - 90.17-0.41
COMEX:  GOLD - 4332.80-0.10 SILVER - 67.74-1.74
COMEX:  PLATINUM - 1753.50-2.47
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.22-0.04 EUR/GBP - 1.1536+0.15
FOREX:  EUR/USD - 1.1536+0.15 GBP/USD - 1.3345+0.04
STOCKS RUS:  RTSI - 1082.53-1.42
STOCKS US: DOW JONES - 50786.01-0.16 NASDAQ - 25929.66+0.86
STOCKS US: S&P 500 - 7405.73+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 65416.63+2.17 TOPIX - 3896.11+1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24565.90-0.37 SSEC - 4010.03+1.28
STOCKS EUR:  FTSE100 - 10373.20+0.05 CAC40 - 8199.29-0.23
STOCKS EUR:  DAX - 24616.22-0.58
09/06/2026  CBA:  USD - 368.45-0.08 GBP - 493.61+1.95
09/06/2026  CBA:  EURO - 426.15+1.42
09/06/2026  CBA:  GOLD - 51182-539 SILVER - 795.16-65.69
ՀՈՒՆԻՍԻՆ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 26%-ՈՎ
29/06/2012 15:58
Կիսվել

ՀՈՒՆԻՍԻՆ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 26%-ՈՎ

Հունիսին, մայիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.8% գնանկումինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների 26.7%-ով նվազումը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից՝ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 26.7-0.1% գնանկում, իսկ 7-ում` 0.3-2.2% գնաճ

Այսպես, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2012թհունիսին 2011թ.  հունիսի համեմատ արձանագրվել է 21.4%, իսկ 2012թ. մայիսի համեմատ`26.7% գնանկում: Միևնույն ժամանակ, 2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ ձվի հանրապետական միջին գնի մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2012թ. մայիսի համեմատ գրանցվել է 2.6% գնանկում:

Կաթնամթերքի ապրանքախմբում 2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.1%,  իսկ 2012թմայիսի համեմատ`1.0% գնանկում: Ձկնամթերքի ապրանքախմբում 2012թհունիսին 2011թհունիսի համեմատ արձանագրվել է 3.6%  գնաճ, իսկ 2012թ. մայիսի համեմատ`0.5% գնանկում: Սուրճիթեյիկակաոյիայլ մթերքի ապրանքախմբերում 2012թհունիսին մայիսի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում:

Մրգի ապրանքախմբում 2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ արձանագրվել է 26.8%  գնանկում, իսկ 2012թմայիսի համեմատ`6.8%  գնաճ:2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ ոչ ոգելից խմիչքների ապրանքախմբում գրանցվել է 4.6%, իսկ 2012թ. մայիսի համեմատ` 2.2% գնաճ

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.7%, իսկ 2012թ. մայիսի համեմատ`1.8% գնաճ:

2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ հացամթերքի ապրանքախմբում գրանցվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ, իսկ 2012թ. մայիսի համեմատ` 0.5% գնաճ:  Մսամթերքի ապրանքախմբում 2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ գրանցվել է 8.1%,  իսկ 2012թ. մայիսի համեմատ`0.5% գնաճ:

2012թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է շաքարավազի, հրուշակեղենի, ոգելից խմիչքի և ծխախոտի` 0.3% գնաճ

09/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.45
-0.08
Եվրո (EUR)
426.15
+1.42
Ռուբլի (RUR)
5.1181
+0.0966
Լարի (GEL)
138.68
+0.17
51182
-539
Արծաթ
795.16
-65.69