ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱԶԲ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը` մեր երկրում մշտական առաքելության ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլի գլխավորությամբ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի քաղաքաշինության ոլորտի և Ասիական զարգացման բանկի համագործակցության զարգացման հեռանկարները:
Դեյվիդ Դուոլը տեղեկացրել է, որ ներկայումս մշակվում է մեր երկրի և Ասիական զարգացման բանկի միջև հետագա 5 տարիների համագործակցության ծրագիրը, հետևաբար նման հանդիպումները կնպաստեն ծրագրի նպատակային մշակմանը:
Նախարար Սամվել Թադևոսյանը նախ շնորհակալություն է հայտնել գործնական կապերն ամրապնդելու և առաջիկա աջակցման ծրագրերը քննարկելու Ասիական զարգացման բանկի նախաձեռնողականության համար: Ներկայացնելով բանկի հետ համագործակցության հնարավոր ուղիները` նախարարն առանձնացրել է 3 հիմնական ծրագրեր. առաջինը` քաղաքաշինական նախագծերի տեխնիկական աջակցությունն է Գյումրի, Վանաձոր, Դիլիջան և Ջերմուկ քաղաքներին, երկրորդը` կոշտ թափոնների կառավարման համազգային ռազմավարության աջակցության ծրագիրը, երրորդ` քաղաքաշինական ծրագրերի իրականացման գործակալության կազմավորման համար ինստիտուցիոնալ աջակցման ծրագիրը:
ՀՀ քաղաքաշինության նախարարության հայտարարության համաձայն՝ հայկական կողմից առաջարկություն է եղել նաև աջակցություն ցուցաբերել բնակարանային ֆոնդի և անավարտ շինարարության օբյեկտների գույքագրման աշխատանքների, շենք-շինությունների տվյալների բազայի ստեղծմանը, որը քաղաքաշինության նախարարության կարևորագույն խնդիրներից մեկն է և սոցիալական մեծ նշանակություն ունի: Կողմերը պատրաստակամություն են հայտնել վերոնշյալ ծրագրերի ուղղությամբ համագործակցության առնչությամբ:
-
21:42 17/05ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ` ԻՐԱՆՈՒՄ, ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
-
17:55 17/05FACEBOOK-Ի IPO-ԻՑ ԱՆՑԵԼ Է ՄԵԿ ՏԱՐԻ
-
17:07 17/05ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՃԳՆԱԺԱՄԻՑ
-
12:45 17/05ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
-
12:08 17/05ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՍՈՒՐՃԻ ԲԵՐՔԻ ՄԱՍՈՎ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՉԵՆ
-
13:18 18/05ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ
-
12:59 18/05ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԵՎ ԻՋԵՎԱՆՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԵԼԱԿԻ ԱՃԵՑՄԱՆ ՋԵՐՄԱՏՆԵՐ
-
09:33 18/05ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 18/05/13
-
09:31 18/05ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 18/05/13
-
09:30 18/05LME. ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 18/05/13
-
09:28 18/05NYMEX. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 18/05/13
-
09:23 18/05ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 18/05/13
-
21:42 17/05ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ` ԻՐԱՆՈՒՄ, ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
-
21:26 17/05ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ
-
17:55 17/05FACEBOOK-Ի IPO-ԻՑ ԱՆՑԵԼ Է ՄԵԿ ՏԱՐԻ
| 09:14 18/05 | «» | |
| Առք | Արժույթ | Վաճ. |
| 416.00 | AMD / USD | 419.00 |
| 530.50 | AMD / EUR | 540.50 |
| 13.00 | AMD / RUR | 13.55 |
| $ | ||
| Դ | ||
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
եկամտային հարկի հաշվիչ
-
16:15 15/05ՍՈՒՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 6%-ՈՎ
-
16:00 15/05VIMPELСOM-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 28% ԱՃ
-
10:16 08/05«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ
-
12:54 03/05ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 10%-ՈՎ








