ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՂԱԶԱԽՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Երևան քաղաքի և Ղազախստանի քաղաքների միջև համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոզ Բոզժիգիտովի հանդիպման ընթացքում:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հանդիպման շրջանակներում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարևորելով հայ-ղազախական միջպետական հարաբերությունների շրջանակում համագործակցության և գործընկերության բարձր մակարդակը, նկատել է, որ չնայած երկու երկրների մայրաքաղաքների միջև այդ համատեքստում առկա ջերմ ու բարեկամական հարաբերություններին, այդուամենայնիվ, երկուստեք փոխշահավետ համագործակցության տեսանկյունից դեռևս շատ անելիքներ կան:
«Վստահ եմ, որ երկու քաղաքների միջև համագործակցությունը պետք է դրվի առավել գործնական հիմքերի վրա՝ հատկապես հաշվի առնելով մի շարք ուղղություններով փոխշահավետ համագործակցություն ծավալելու այն ներուժը, որ առկա է թե' Երևանում և թե' Աստանայում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բաց ենք և պատրաստակամ փոխշահավետ ծրագրերի քննարկման ու դրանց կյանքի կոչման հարցում: Բարձր գնահատելով հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման հարցում Ձեր անձնական ներդրումը՝ վստահ եմ, որ այս դեպքում էլ կանեք հնարավորը Հայաստանի և Ղազախստանի մայրաքաղաքների միջև համագործակցությունը ևս պատշաճ մակարդակի բերելու ուղղությամբ»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Դեսպանն իր հերթին, կարևորելով Աստանայի, ղազախական այլ քաղաքների և Երևանի միջև առավել գործնական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը, նշել է, որ իր լիազորությունների շրջանակում, ըստ ամենայնի, կնպաստի այդ հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը։
-
17:42 24/05ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼ ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ
-
16:17 24/05S&P. ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԼԱՎԸ ՉԵՆ
-
11:56 24/05ՄԱՐԻՈ ԴՐԱԳԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱՐԱԳ
-
11:37 24/05ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
-
10:40 24/0576 ԿՈՂՄ ԵՎ 41 ԴԵՄ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ
-
20:24 24/05TEDXKIDS@YEREVAN. ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿՊԱՏՄԵՆ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
-
20:13 24/05«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 10-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ
-
19:38 24/05ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 35 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 39 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
-
19:11 24/05ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
-
17:42 24/05ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼ ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ
-
17:37 24/05ԼԱԳԱՐԴԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
-
17:08 24/05ԱՄՆ-ՈՒՄ «ԾՈՎԱՀԵՆՈՒԹՅԱՆ» ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԻ
-
16:39 24/05LINKEDIN-Ը ԳՆՈՒՄ Է MAYBE-Ն
-
16:17 24/05S&P. ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԼԱՎԸ ՉԵՆ
-
12:48 24/05ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱՑԱԾՐ ԿՐԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՑ Է
| 09:27 24/05 | «» | |
| Առք | Արժույթ | Վաճ. |
| 414.00 | AMD / USD | 417.00 |
| 533.00 | AMD / EUR | 540.00 |
| 13.05 | AMD / RUR | 13.40 |
| $ | ||
| Դ | ||
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
եկամտային հարկի հաշվիչ
-
12:48 24/05ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱՑԱԾՐ ԿՐԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՑ Է
-
17:05 23/05ԻՍԼԱՆԴԻԱՆ ՍԱՌԵՑՆՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱՑԿՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՏԱՐՎՈՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
17:35 22/05ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ
-
17:20 22/05ԳԵՐՄԱՆԻԱՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԻՍՊԱՆԱՑԻ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ








