Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 93.35+0.61 WTI - 90.17-0.41
COMEX:  GOLD - 4332.80-0.10 SILVER - 67.74-1.74
COMEX:  PLATINUM - 1753.50-2.47
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.22-0.04 EUR/GBP - 1.1536+0.15
FOREX:  EUR/USD - 1.1536+0.15 GBP/USD - 1.3345+0.04
STOCKS RUS:  RTSI - 1082.53-1.42
STOCKS US: DOW JONES - 50786.01-0.16 NASDAQ - 25929.66+0.86
STOCKS US: S&P 500 - 7405.73+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 65416.63+2.17 TOPIX - 3896.11+1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24565.90-0.37 SSEC - 4010.03+1.28
STOCKS EUR:  FTSE100 - 10373.20+0.05 CAC40 - 8199.29-0.23
STOCKS EUR:  DAX - 24616.22-0.58
09/06/2026  CBA:  USD - 368.45-0.08 GBP - 493.61+1.95
09/06/2026  CBA:  EURO - 426.15+1.42
09/06/2026  CBA:  GOLD - 51182-539 SILVER - 795.16-65.69
ԱԶԲ-Ը ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
18/07/2012 11:14
Կիսվել

ԱԶԲ-Ը ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը` փոխնախագահ Քսիաոու Ժաոյի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հյուսիսհարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հանդիպման շրջանակներում փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ 2005թին` ԱԶԲին Հայաստանի անդամակցությունից հետո` այս կարճ ժամանակահատվածում, բանկը հասցրել է դառնալ Հայաստանի ամենախոշոր դոնորներից մեկը: Կարեւորելով բանկի հետ իրականացվող ծրագրերը` փոխվարչապետը, մասնավորապես, անդրադարձ է կատարել ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Հյուսիսհարավ ավտոճանապարհի կառուցման խոշոր ծրագրին, ինչպես նաեւ ջրամատակարարման եւ քաղաքային կայուն զարգացման ծրագրերին: Ա. Գեւորգյանը շնորհակալություն է հայտնել փոխնախագահին արդյունավետ համագործակցության համար` ընդգծելով բանկի կառուցողական եւ բաց դիրքորոշումը ենթակառուցվածքային տարբեր ծրագրերի քննարկման ժամանակ:

Փոխվարչապետը նշել է, որ հաշվի առնելով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի` գործնական փուլին անցումը, նպատակահարմար է ԱԶԲ-ի կողմից ծրագրի իրականացման մասով առավել ներգրավվածություն` մասնավորապես` որոշումներ կայացնելու առավել արագ մեխանիզմների կիրառում:

Հանդիպմանը Ա. Գեւորգյանը կարեւորել է նաեւ առաջիկայում բանկի հետ իրականացվող ծրագրերի արդյունքում ձեւավորվող ենթակառուցվածքների համար համատեղ ռազմավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրերի մշակումը, տեխնիկական եւ կառավարչական կարողությունների զարգացումը:

ԱԶԲ-ի փոխնախագահ Քսիաոու Ժաոն վստահություն է հայտնել, որ ՀՀ նոր կառավարությունը հստակ պատկերացում եւ կարողություններ ունի`իրականացնելու երկրի զարգացման համար անհրաժեշտ ծրագրեր, եւ հայտնել է ԱԶԲ-ի պատրաստակամությունը` աջակցել ՀՀ-ի համար կարեւոր նշանակության ծրագրերի իրականացմանը եւ նոր ծրագրերի քննարկմանը: Մասնավորապես` նշվել է արդյունաբերությունում եւ գյուղատնտեսությունում առկա ներուժի մասին: ԱԶԲ փոխնախագահը կարեւորել է Հայաստանում ընթացող հարկային վարչարարության բարեփոխումների իրականացումը, ինչն առավել նպաստավոր բիզնես միջավայրի ձեւավորման կհանգեցնի:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-3-ի նախապատրաստման աշխատանքներն արագացնելու հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել` ՀՀ-ի եւ բանկի միջեւ արագացնել ընթացակարգային գործընթացները:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հարավարեւելյան Ասիայի տարածաշրջանի այլ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության, ընդլայնման հնարավորություններին:

09/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.45
-0.08
Եվրո (EUR)
426.15
+1.42
Ռուբլի (RUR)
5.1181
+0.0966
Լարի (GEL)
138.68
+0.17
51182
-539
Արծաթ
795.16
-65.69