ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՐՍԵԼԻ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է աշխատանքային այցով տիկնոջ հետ Երևանում գտնվող Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի հետ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ քաղաքապետը, ողջունելով հյուրին, մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հունիսին Մարսել կատարած իր պաշտոնական այցը հավուր պատշաճի կազմակերպելու և ջերմ ընդունելության համար` հույս հայտնելով, որ համագործակցության ընդլայնման բոլոր այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Մարսելի քաղաքային իշխանությունների հետ, կյանքի կկոչվեն հնարավորին կարճ ժամկետներում:
«Կարծում եմ` Ձեր այս այցի ընթացքում ինքներդ կհամոզվեք, որ մեր համագործակցության ընդլայնման առումով այսօր Երևանում բավականին լայն դաշտ կա, ինչը կփոխանցեք նաև Մարսելի մեր գործընկերներին: Ես իսկապես բարձր եմ գնահատում մեր երկու քաղաքների 20-ամյա համագործակցությունն ու բարեկամությունը և վստահ եմ, որ առաջիկա տարիներին այն էլ ավելի կզարգանա ու կխորանա», - նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելով Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի ջերմ ողջույնները, Դիդյե Փարաքյանն իր հերթին նկատել է, որ այս անգամ իսկապես բավականին կերպարանափոխված է տեսել Երևանն ու հաճելիորեն զարմացած է կարճ ժամանակում նման փոփոխությունների առատությունից: Փոխքաղաքապետը խոստովանել է, որ հատկապես հիացած է մայրաքաղաքի կանաչապատման, ծաղկապատման և գիշերային Երևանի արտաքին գեղարվեստական լուսավորության ուղղությամբ տարված աշխատանքներով:
«Շրջելով գիշերային Երևանով` վերհիշեցի Ձեզ հետ Մարսելում ունեցած մեր գիշերային շրջայցը, որի ընթացքում Դուք նշեցիք, որ Երևանում ևս որոշակի աշխատանքներ են տարվել մայրաքաղաքի շենքերի և շինությունների լուսավորման ուղղությամբ, բայց համեստորեն լռեցիք` չասելով, որ երևանյան լուսավորությունն իրականում գերազանցում է մարսելյան լուսավորությանը: Ես իսկապես հիացած եմ ու կարծում եմ, որ այս մասով ևս մենք փորձի փոխանակման ու համագործակցության ընդլայնման մեծ դաշտ ունենք», - նշել է Դիդյե Փարաքյանը և ընդգծել, որ Մարսելում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները ժամանակի ընթացքում կյանքի կկոչվեն: Միաժամանակ Մարսելի փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ արդեն պլանավորվել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի պաշտոնական այցը Երևան, որը տեղի կունենա 2013 թվականին:
Անդրադառնալով Երևանի և Մարսելի համագործակցության ուղղություններին ու համատեղ իրականացվող ծրագրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս նշել է, որ ցանկալի է վերանայել երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը` այն համապատասխանեցնելով երկուստեք առկա ներուժին և զարգացման հեռանկարներին: Այս համատեքստում դեռ Մարսելում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն այժմ ստեղծված են աշխատանքային խմբեր, որոնք համակողմանիորեն ուսումնասիրում են համագործակցության բոլոր առաջարկները և, ըստ այդմ, քաղաքապետը հույս է հայտնել, որ Մարսելի իր գործընկերոջ սպասվող պաշտոնական այցի շրջանակում կստորագրվի նաև համագործակցության նոր համաձայնագիրը:
Օգտվելով առիթից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահաստատել է 2013թ.-ին Մարսելը որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ տոնական միջոցառումներին Երևանի մշակութային պատվիրակության մասնակցությունը, ինչին ի պատասխան Դիդյե Փարաքյանն իր հերթին վստահեցրել է, որ երևանյան պատվիրակությունը լիարժեք կներգրավվի նախատեսված մշակութային միջոցառումներում:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վերահաստատել է հոկտեմբերին կայանալիք «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը մասնակցելու Մարսելի քաղաքային իշխանությանն արված իր հրավերը:
-
21:42 17/05ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ` ԻՐԱՆՈՒՄ, ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
-
17:55 17/05FACEBOOK-Ի IPO-ԻՑ ԱՆՑԵԼ Է ՄԵԿ ՏԱՐԻ
-
17:07 17/05ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՃԳՆԱԺԱՄԻՑ
-
12:45 17/05ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
-
12:08 17/05ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՍՈՒՐՃԻ ԲԵՐՔԻ ՄԱՍՈՎ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՉԵՆ
-
13:18 18/05ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ
-
12:59 18/05ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԵՎ ԻՋԵՎԱՆՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԵԼԱԿԻ ԱՃԵՑՄԱՆ ՋԵՐՄԱՏՆԵՐ
-
09:33 18/05ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 18/05/13
-
09:31 18/05ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 18/05/13
-
09:30 18/05LME. ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 18/05/13
-
09:28 18/05NYMEX. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 18/05/13
-
09:23 18/05ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 18/05/13
-
21:42 17/05ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ` ԻՐԱՆՈՒՄ, ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
-
21:26 17/05ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ
-
17:55 17/05FACEBOOK-Ի IPO-ԻՑ ԱՆՑԵԼ Է ՄԵԿ ՏԱՐԻ
| 09:14 18/05 | «» | |
| Առք | Արժույթ | Վաճ. |
| 416.00 | AMD / USD | 419.00 |
| 530.50 | AMD / EUR | 540.50 |
| 13.00 | AMD / RUR | 13.55 |
| $ | ||
| Դ | ||
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
եկամտային հարկի հաշվիչ
-
16:15 15/05ՍՈՒՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 6%-ՈՎ
-
16:00 15/05VIMPELСOM-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 28% ԱՃ
-
10:16 08/05«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ
-
12:54 03/05ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 10%-ՈՎ








