Երևան, ԱՄՆ, Երևանի քաղաքապետարան, բնապահպանություն, Տարոն Մարգարյան,

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված համագործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հանդիպման ժամանակ:  Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հանդիպման շրջանակներում քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել մայրաքաղաքի զարգացման ծրագրերի նկատմամբ Ջոն Հեֆերնի դրսևորած ուշադրությունը՝ հատկանշելով գործնական քայլերի ձեռնարկումն  ու անձնական մասնակցության ակտիվ կեցվածքը:

«Մենք մշտապես ողջունում ենք բոլոր այն անհատների ու կառույցների նախաձեռնությունները, որոնք այս կամ այն կերպ նպաստում են մայրաքաղաքային տնտեսության որոշակի ոլորտներում զարգացումների արագ ու արդյունավետ կազմակերպմանը: Այս առումով կարող եմ վստահեցնել, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել ի նպաստ Երևանի կատարվող բոլոր նախաձեռնություններին», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար` Ջոն Հեֆերնը քաղաքապետի հետ քննարկել է սեպտեմբերի 15-ին կայանալիք  «Մենք կարող ենք» խորագրով նախաձեռնության առաջարկը, համաձայն որի, Երևանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ նախատեսվում է բնության գրկում և պատմամշակութային վայրերի ու կոթողների հարակից տարածքներում կուտակված աղբի մաքրման մեկօրյա ակցիայի անցկացում: Դեսպանը նշել է, որ նախաձեռնության հեղինակները երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնցից մեկը` «Երիտասարդ կենսաբաններ» ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը, ով ուղեկցում էր դեսպանին, քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել ակցիայի մանրամասները:  Վերջինը վստահեցրել է, որ աշխարհում արդեն բավականին լայն տարածում գտած կամավորական այս ակցիան քաղաքապետարանի հետ համատեղ հաջողությամբ կիրականացվի նաև Երևանում՝ ընդգծելով, որ արդեն ակցիային մասնակցելու պատրաստակամություն են հայտնել ավելի քան քառասուն հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև մի շարք միջազգային կառույցներ և դիվանագիտական ներկայացուցչություններ:

Ողջունելով նախաձեռնության գաղափարը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցելու բոլոր այն կառույցների հետ, որոնք իրենց նպաստը կարող են բերել Երևանի էլ ավելի գեղեցկացման ու բարեկարգման հարցում: Ակցիային աջակցելու շրջանակում էլ քաղաքապետը վստահեցրել է, որ նախատեսված տարածքների մաքրման աշխատաքներում կներգրավվեն նաև Երևանի սանմաքրման ձեռնարկություններն ու քաղաքապետարանի ենթակայության այլ կառույցները, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից ակցիայի մասնակիցներին կտրամադրվեն անհրաժեշտ բոլոր պարագաները:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին նաև այս հարցում աջակցության պատրաստակամության համար` Ջոն Հեֆերնն իր հերթին վստահեցրել է, որ դեսպանատունը ևս մշտապես մասնակից ու աջակից կլինի նմանատիպ նախաձեռնությունների իրականացմանը:

Հատկանշելով հասարակության դերի կարևորումը մայրաքաղաքի տնտեսության արդյունավետ կառավարման հարցում` Տարոն Մարգարյանը դեսպանին ներկայացրել է նաև քաղաքապետին կից գործող քաղաքաշինական խորհրդի կազմում վերջերս ձևավորված հանձնաժողովների գործունեությունը, որոնց թվում է նաև երիտասարդության հանձնաժողովը, ինչը կապահովի հասարակության տարբեր շերտերի տեսակետների և առաջարկների առավել ամբողջական դիրքորոշման արտահայտումն ու փոխընդունելի որոշումների կայացումը:

HSBC Բանկ Հայաստան - Ինտերնետային բանկային ծառայություն:
Քննարկել
Comex
09:14 18/05
$/տր. ուն
Ոսկի
1364.70
-1.60%
Արծաթ
22.35
-1.37%
Պլատին
1468.00
-1.18%
LME / 3mo
09:14 18/05
$/տոն.
Ալյումին
1863.50
+1.58%
Պղինձ
7350.00
+3.15%
ՆԻկել
14905.0
+0.03%
Անագ
20855.0
+0.75%
Կապար
2010.50
+2.16%
Ցինկ
1844.00
+1.29%
Մոլիբդեն
24250.0
+0.00%
Կոբալտ
28500.0
-0.70%
Նավթ
09:14 18/05
$/բարել
Brent
104.64
+0.83%
Light Sweet
96.02
+0.90%
Forex
09:14 18/05
EUR/USD
1.2839
-0.19%
GBP/USD
1.5170
-0.51%
USD/JPY
103.165
+0.88%
EUR/GBP
0.8464
+0.32%
Ինդեքսներ
09:14 18/05
կետ
Dow Jones
15354.4
+0.80%
S&P 500
1667.47
+1.03%
NASDAQ
3498.96
+0.97%
FTSE
6723.06
+0.53%
CAC 40
4001.27
+0.56%
DAX
8398.00
+0.34%
RTSI
1405.34
+1.79%
Micex
1401.79
+2.05%
Nikkei
15138.1
+0.00%
Topix
1253.24
+0.00%
Hang Seng
23082.6
+0.00%
SSEC
2592.05
+0.00%
ԿԲ Փոխարժեք
18/05/2013
Դոլար / Դրամ
417.05
-0.10
Եվրո / Դրամ
537.20
-0.13
Ռուբլի / Դրամ
13.28
+0.00
Ֆունտ / Դրամ
635.58
-0.16
ԿԲ Մետաղներ
18/05/2013
Ոսկի
18517.09
-4.44
Արծաթ
298.47
-0.07
Պլատին
19790.90
-4.74
ԿԲ Ինդեքսներ
18/05/2013
Վերաֆին. տոկ.
8.0
+0.00
Լոմբարդ. վարկ
9.5
+0.00
Ներգ. միջոցներ
6.5
+0.00
Nasdaq OMX
18/05/2013
Դոլար/Դրամ
Բացմ.
417.15
Փակմ.
417.25
Նվազ.
417.15
Առավ.
417.25
Միջին.
417.24
Մջն փոփ.
+0.00
Ծավալ դոլար
4400000
Ծավալ դրամ
1835845000
ՀՀ Մակրոտնտ.
03/2013
Տնտ. ակտ. ցուց.
***
+ 8.7%
Արդ. արտ. ծավ. (մլրդ. դրամ)
288.364
+15.8%
Արտահանում (մլն. դոլար)
357.9
+3.0%
Ներմուծում (մլն. դոլար)
974.3
+1.9%
Սպառ. գն. ինդ.
***
+3.0%
Ամս. անվ. միջ. աշխ.
141618
+7.1%
Ծառայ. ծավ. (մլրդ. դրամ)
224.867
+3.8%
Շին. ծավ. (մլրդ. դրամ)
38.783
-6.5%
Տարադրամ
   09:14 18/05 «»
Առք Արժույթ Վաճ.
416.00 AMD / USD 419.00
530.50 AMD / EUR 540.50
13.00 AMD / RUR 13.55
$
Դ

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
եկամտային հարկի հաշվիչ

first first Մայիս, 2013 first first
Կիր Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31