Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ԵՎ «ԱՐԱԳԸՆԹԱՑ ՃԱՆԱՊԱՐՀ» ԾՐԱԳՐԵՐԸ
18/01/2013 14:42
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ԵՎ «ԱՐԱԳԸՆԹԱՑ ՃԱՆԱՊԱՐՀ» ԾՐԱԳՐԵՐԸ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է 3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ»  ծրագրերի մեկնարկի մասին:

Նշենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրվել էին Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի և Հայաստանի հարավային երկաթուղու կոնցեսիոն պայմանագրեր, որոնց գործունեության ժամկետը 30 տարի է՝ շինարարության ավարտից հետո։  

Պայմանագրերի նպատակն է «Ռասիա ՖԶԷ» ընկերության կողմից Հայաստանի հարավային երկաթուղու և Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի ֆինանսավորումը, նախագծումը, կառուցումը և շահագործումը։ «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը պարտավորվում է սեփական միջոցներով իրականացնել պայմանագրերով նախատեսված նախագծերի իրագործելիության  ուսումնասիրությունը, որի արդյունքների հիման վրա  հետագայում նախատեսվում է կոնսորցիումի եղանակով՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում, իրականացնել շինարարական աշխատանքները և հետագա շահագործումը։ 

«Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերը, որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող առանցքային օղակ,  դառնալու են Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ երթուղին։ Այս ծրագրերը տարածաշրջանի նկատմամբ զգալի հետաքրքրություն են առաջացրել  ռազմավարական և ֆինանսական գործընկերների մոտ, որոնք ակնկալում են մասնակցել  դրանց զարգացմանը՝ պետական-մասնավոր գործընկերության հիման վրա։  

Ծրագրերի իրագործման արդյունքում ակնկալվում է տարածաշրջանում տրանսպորտային ծախսերի  և փոխադրության պայմանների էական բարելավում, ինչը  կնպաստի առևտրի խթանմանը և տնտեսական աճին՝ միաժամանակ ամրապնդելով Հայաստանի տնտեսությունը։

Նշենք նաև, որ «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը ստորագրել է պայմանագիր՝ միջազգային ասպարեզում երկաթուղիների, արագընթաց ճանապարհների, թունելների, կամուրջների  կառուցմամբ մասնագիտացած «Չինաստանի հաղորդակցային շինարարական ընկերության» հետ։  

Նախագծերի  իրագործելիության ուսումնասիրության տեխնիկական առաջադրանքը ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և «Ռասիա ՖԶԷ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բարկովսկու կողմից։

Բազմամիլիոն արտարժութային ներդրումներ պահանջող իրագործելիության ուսումնասիրության շուրջ աշխատանքները կապալառուի կողմից մեկնարկել են 2012թ. դեկտեմբերին և պետք է իրականացվեն 18 ամիս ժամկետում։ 

Տեղեկացնենք նաև, որ ստորագրվել է նաև  Հայաստանի արագընթաց ճանապարհի և Հայաստանի հարավային երկաթուղու զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության մասին եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության,  «Ռասիա ՖԶԷ» ընկերության  և «Հարավկովկասյան  երկաթուղիներ» ՓԲԸ-ի միջև, որով կողմերը պարտավորվում են համագործակցել նշված նախագծերի իրականացման հարցում։ 

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11