Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 93.35+0.61 WTI - 90.17-0.41
COMEX:  GOLD - 4332.80-0.10 SILVER - 67.74-1.74
COMEX:  PLATINUM - 1753.50-2.47
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.22-0.04 EUR/GBP - 1.1536+0.15
FOREX:  EUR/USD - 1.1536+0.15 GBP/USD - 1.3345+0.04
STOCKS RUS:  RTSI - 1082.53-1.42
STOCKS US: DOW JONES - 50786.01-0.16 NASDAQ - 25929.66+0.86
STOCKS US: S&P 500 - 7405.73+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64024.60-3.85 TOPIX - 3852.38-2.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24657.06-1.22 SSEC - 3959.34-1.70
STOCKS EUR:  FTSE100 - 10373.20+0.05 CAC40 - 8199.29-0.23
STOCKS EUR:  DAX - 24616.22-0.58
08/06/2026  CBA:  USD - 368.53-0.01 GBP - 491.66-4.91
08/06/2026  CBA:  EURO - 424.73-4.25
08/06/2026  CBA:  GOLD - 51721-1563 SILVER - 860.85-9.8
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆԿՈՒՄ ԱՊՐԵԼ
15/05/2013 12:37
Կիսվել

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆԿՈՒՄ ԱՊՐԵԼ

Ֆրանսիայի տնտեսությունը շարունակում է անկում ապրել: Ֆրանսիայի ազգային վիճակագրական Insee գործակալության հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, Ֆրանսիայի ՀՆԱ-ն կրճատվել է 0,2%-ով: Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու եռամսյակի համար կանխատեսել էին ՀՆԱ-ի անկման համեմատաբար ցածր ցուցանիշ (0,1%):

Ընթացիկ տարվա առաջ երեք ամսվա արդյունքներով Ֆրանսիայում տնային տնտեսությունների ծախսերը կրճատվել են 0,1%-ով: Միևնույն ժամանակ, երկրից արտահանումը կրճատվել է 0,5%-ով, իսկ ներմուծումը՝ աճել 0,1%-ով:

Ըստ ճշգրտված տվյալների՝ 2012 թվականի չորրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, Ֆրանսիայի ՀՆԱ-ն կրճատվել է 0,2%-ով:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա մարտ ամսվա արդյունքներով Ֆրանսիայում գործազուրկների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի. երկրում գործազուրկ է ավելի քան 3,2 մլն մարդ:

Գործազուրկների թվի աճ Ֆրանսիայում գրանցվում է արդեն 23-րդ ամիսն անընդմեջ, ինչը խոսում է այն մասին, որ երկրի աշխատանքի շուկան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Սպասվում է, որ 2013 թվականին Ֆրանսիայի ՀՆԱ-ն կաճի 0,1%-ով, իսկ գործազրկության մակարդակը կկազմի 10,7%:

08/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
-0.01
Եվրո (EUR)
424.73
-4.25
Ռուբլի (RUR)
5.0215
+0.0169
Լարի (GEL)
138.51
+0.13
51721
-1563
Արծաթ
860.85
-9.8