Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ՎԱՐՉԱՊԵՏ. ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ` ԱՌԱՆՑ ՈՒԺԵՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ
23/05/2013 17:15
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ` ԱՌԱՆՑ ՈՒԺԵՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել  «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումների վերաբերյալ ամփոփիչ ելույթով:

Վարչապետի ելույթը ներկայացված է ստորև.

«Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ,

Առաջին հերթին ուզում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ այս երեք օրվա շահագրգիռ և խիստ օգտակար քննարկումների համար: Պատահական չէր, որ այս երեք օրերի ընթացքում շատ ելույթ ունեցողներ հայացք էին գցում մեր անցած ճանապարհին, որովհետև մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև և նայում ենք՝ ապագա 4-5 տարիներին ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու և մեր ծրագիրն ինչպիսի Հայաստան է կերտելու:

Այդ տեսակետից, ես նույնպես ուզում եմ անդրադառնալ մեր անցած ճանապարհին: Այս դահլիճում գտնվում են մարդիկ, որոնց հետ մենք սկսել ենք շարժումը 1988 թվականից և այս տարիների ընթացքում շատ բաներ ենք տեսել, ու մենք պարտավոր ենք դասեր քաղել այս անցած ճանապարհից: Ես, լինելով Գերագույն խորհրդի նախագահության անդամ, հինգ տարի եղել եմ ընդդիմության շարքերում և Լևոն Զուրաբյանի այն բոլոր հայտարարություններն՝ իշխանության ցինիզմի, լկտիության, ամենաթողության մասին՝ զգացել եմ իմ վրա: Եվ համար մեկ դասը, որ ես ինձ համար քաղել եմ՝ կայանում է հետևյալում. իշխանությունը պարտավոր է լսել ընդդիմությանը նույնիսկ, եթե այդ ընդդիմությունը պառակտված է, փոքրաթիվ և թույլ: Դա իշխանության պարտավորությունն է, որովհետև ընդդիմությունն առաջ է քաշում գաղափարներ, որոնք օգտակար կարող են լինել: Մեր պարտավորությունն է տեսնել գլխավորը, միևնույն ժամանակ, գլխավորի շուրջ համախմբվել: Երկրորդայինի մեջ, այո, պետք է լինել ազատ, պետք է մեզ քննադատեն:

Երկրորդ դասը, որ ինձ համար քաղել եմ՝ հետևյալն է. առանց ուժեղ ընդդիմության՝ չի կարող լինել ուժեղ պետություն, քանի որ ուժեղ ընդդիմություն առաջին հերթին նշանակում է այլընտրանք: Ընդդիմությունը պետք է նայի դեպի ապագան և առաջարկի ծրագրեր, եթե համաձայն չէ մեր ծրագրերի հետ: Դա նշանակում է բանավեճ՝ ապագայի նկատմամբ: Մենք բոլորս կշահենք դրանից: Բայց եթե ընդդիմությունը որդեգրում է քաղաքականություն, որով ներկայացնում է միայն մեղադրանքներ, հերյուրանք, դա ճանապարհ է՝ դեպի անցյալ, այլ ոչ թե դեպի ապագա:

Երրորդ դասը. իշխանությունը պարտավոր է խոստովանել սեփական սխալներն ու բացթողումները: Դա է երաշխիքը, որ մենք այդ սխալները կուղղենք և կգնանք առաջ: Բայց դա ամենևին չի նշանակում, որ եթե մենք խոստովանում ենք այդ սխալները, ընդդիմությունը մեզ պետք է վերագրի բաներ, որոնք մենք չենք արել, մեզ վերագրի մտքեր, որոնք մեր մտքերը չեն: Դա լավ ճանապարհ չէ:

Չորրորդ դասը, որ ես ինձ համար քաղել եմ. իշխանափոխությունը չէ մեր երկրի հիմնական խնդիրը, հարգելի իմ ընկեր Ռուբեն: Իշխանափոխությունը չէ այն հիմնարար խնդիրը, որի լուծումը մենք ձեզ հետ միասին պետք է գտնենք, այլ` ապագայի տեսլականը, համոզմունքը և կամքը: Ով ունի ապագայի տեսլական, ով ունի համոզմունք և կամք, նա էլ կլինի Հայաստանի Հանրապետությունում իշխանություն: Եվ եթե մենք համոզված ենք մեր տեսլականի մեջ`մենք պետք է նաև ներկայացնենք ձեր դատին, թե ինչ քայլերով պետք է գնանք առաջ: Եթե մենք ուզում ենք ունենալ նոր Հայաստան, դա նշանակում է, որ մենք պետք է անենք բաներ, որ մինչ օրս չենք արել, եթե ուզում ենք նոր արդյունք ստանալ: Իսկ խնդիրները, որոնք մեր առջև կանգնած են` տրիվիալ խնդիրներ չեն: Պարզունակ լուծումներ չկան, հարգելի գործընկերներ, իսկ մարտահրավերները, նոր վտանգները և ռիսկերը, որոնք առկա են աշխարհում, տարածաշրջանում, պարբերաբար դրսևորվելու են:

Հինգերորդ իմ համոզմունքը և դասը, որ քաղել եմ, կայանում է հետևյալում. առանց համագործակցության չի կարող իրականացվել ոչ մի տեսլական: Բայց, միևնույն ժամանակ, համաձայն եմ իմ գործընկերների հետ, որ համագործակցությունը չի կարող պարտադրվել: Մեր ծրագրի նախաբանում գրված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր ծրագիրը մշակելիս հիմք է ընդունել մեր կուսակցությունների նախընտրական ծրագրերը, այդ թվում ընդդիմության ծրագրերում առկա այն գաղափարները, որոնք համադրելի մեր գաղափարների հետ և դա նույնպես համագործակցության ձև է:  

Մեր երկրի նախագահը կողմնակիցն է համագործակցության: Դա նրա քաղաքական գաղափարախոսության հենքն է: Մենք կողմնակիցն ենք համագործակցության, մենք կողմնակիցն ենք կամուրջներ կառուցելու իշխանության և ընդդիմության միջև: Եվ սրա մասին մեր քաղաքական ղեկավարը մշտապես հանդես է գալիս իր հրապարակային ելույթներում: Եվ սա այն հիմքն է, որի վրա մենք կառուցելու ենք մեր ապագան:

Այս երեք օրերի ընթացքում ես տեսա, որ այս դահլիճում տեղի ունեցավ մտածողության փոփոխություն: Մտածողության հեղափոխությունը սկսվեց այս դահլիճից, և ես ձեզ շնորհակալ եմ դրա համար:

Շնորհակալություն, հարգելի գործընկերներ»:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46