Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 419.00-3.00 EUR SELL - 425.00-2.00
OIL:  BRENT - 79.18+1.31 WTI - 76.01+0.90
COMEX:  GOLD - 4171.20-3.20 SILVER - 66.26-6.28
COMEX:  PLATINUM - 1660.90-5.72
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.24+0.42 EUR/GBP - 1.1442-0.67
FOREX:  EUR/USD - 1.1442-0.67 GBP/USD - 1.3187-0.95
STOCKS RUS:  RTSI - 1048.33-2.58
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.14 NASDAQ - 26517.93+1.91
STOCKS US: S&P 500 - 7500.58+1.08
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10399.70-1.04 CAC40 - 8467.98+0.44
STOCKS EUR:  DAX - 25026.80+0.37
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
ԱՇԽԱՐՀՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՍՔԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
27/06/2013 16:40
Կիսվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՍՔԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ

2012 թվականին, նախորդ տարվա համեմատ, ամբողջ աշխարհում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը նվազել են 18%-ով և կազմել շուրջ 1,35 տրլն ԱՄՆ դոլար: Այս մասին նշվում է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զեկույցում, որի հեղինակները պնդում են, որ հաշվետու տարում օտարերկրյա ուղղակի ներդրումների անկումը նախ և առաջ պայմանավորված է աշխարհում տիրող մակրոտնտեսական անկայունությամբ և քաղաքական անորոշությամբ:

Ըստ հրապարակված տվյալների՝ 2012 թվականին, պատմության մեջ առաջին անգամ, զարգացող տնտեսությամբ երկրներին հաջողվել է ներգրավել ավելի շատ ուղղակի օտարերկրյա ներդրումներ, քան զարգացած երկրներին: Հաշվետու տարում ուղղակի օտարերկրյա ներդրումների ներհոսքի 52%-ը բաժին է ընկել զարգացող երկրներին: Միևնույն ժամանակ, զարգացող երկրներն ապահովել են  համաշխարհային ուղղակի օտարերկրյա ներդրումների արտահոսքի 31%-ը, որը կազմել է 426 մլրդ ԱՄՆ դոլար:

Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը զարգացած երկրներ նվազել է 32%-ով և կազմել 561 մլրդ ԱՄՆ դոլար: Անցումային տնտեսություն ունեցող երկրներում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը կրճատվել է 9%-ով:

2012 թվականի արդյունքներով խոշոր ներդրող-երկրների առաջին եռյակում հայտնվել են ԱՄՆ-ն, Ճապոնիան և Չինաստանը:

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41