Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+0.50
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
Առաջարկվել է մեկ տարով հետաձգել կենսաթոշակային բարեփոխումները
04/12/2013 09:40
Կիսվել

Առաջարկվել է մեկ տարով հետաձգել կենսաթոշակային բարեփոխումները

Դեկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Շարունակվել է պատգամավոր Արծվիկ Մինասյանի հեղինակած՝ «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկումը, որը նախորդ օրն ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը, շարունակելով ելույթը, տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու հայտարարության նախագծին: Նա առաջարկել է 1 տարով հետաձգել օրենքի կիրարկումը՝ այն համարելով ժամանակավրեպ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, չժխտելով կենսաթոշակային համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը, առաջարկել է 1 տարով հետաձգել օրենքի կիրառումը և օրենքից հանել «պարտադիր» բաղադրիչը: Ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ քաղաքացիները պետք է կենսաթոշակային կուտակումներն իրացնեն բացառապես կամավորության սկզբունքով:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Անդրադառնալով գործընկերների ելույթներին՝ նա դրական է գնահատել հարցի քննարկումը, սակայն զարմանք է հայտնել, թե ինչու վերջին երեք տարիների ընթացքում, երբ քննարկվում և ընդունվում էր օրենքը, համակարգի բարեփոխման այլ առաջարկներ չեն եղել: Ըստ Հակոբ Հակոբյանի, այսօր խիստ կարևոր է կենսաթոշակային համակարգում կատարված բարեփոխումը և այն այլընտրանք չունի: Նրա խոսքով՝ խորհրդարանական ուժերի նպատակը պետք է լինի համատեղ ջանքերով գտնել լուծումներ՝ բարձրացնելու համար կենսաթոշակները:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը մեկ անգամ ևս նշել է, որ քննարկման նախաձեռնողները դեմ չեն կենսաթոշակային համակարգում բարեփոխումներին. նրանք դեմ են օրենքում ամրագրված «պարտադիր» բաղադրիչին: Նա առաջարկել է 1 տարով հետաձգել օրենքի կիրառումը և համատեղ աշխատելով՝ գտնել ընդունելի լուծումներ:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37