Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
Հովիկ Աբրահամյան. «Հարկային մարմինները պետք է ձեռնպահ մնան փոքր և միջին բիզնեսների որևէ անհիմն ստուգումից»
25/09/2014 15:39
Կիսվել

Հովիկ Աբրահամյան. «Հարկային մարմինները պետք է ձեռնպահ մնան փոքր և միջին բիզնեսների որևէ անհիմն ստուգումից»

Այսօր կայացած կառավարության նիստի սկզբում վարչապետն անդրադարձ է կատարել փոքր ու միջին ձեռնարկատերերի մտահոգություններին, որոնք հնչեցվել էին օրեր առաջ վարչապետի հետ հանդիպման ընթացքում:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, մինչև օրակարգին անցնելը ես կցանկանայի խոսել մեր փոքր ու միջին ձեռնարկատերերի մտահոգությունների մասին: Նախ մինչև իմ ձևակերպումներ տալը, կցանկանայի, որպեսզի փոխնախարար պարոն Միրումյանը ներկայացնի, թե ինչ խնդիրներ են իրենք առաջադրում, ինչ մտահոգություններ ունեն: Համեցեք:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյան – Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ:
Հարգելի գործընկերներ, նախ կցանկանայի նշել, որ մեզ համար մի քիչ զարմանալի և անհասկանալի է փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ներկայացված անհանգստությունը հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության և հարակից օրենքների կիրառման վերաբերյալ: Մեր կարծիքով փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտները անհանգստանալու ոչ մի առիթ չունեն: Դրա վկայությունն են այն կարգավորումները, որոնք հստակ ձևակերպված են օրենքով: Օրենքը, ըստ էության, երկու կարգավորում ուներ: Առաջինը փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար հարկային բեռի կտրուկ թեթևացումն էր: Առևտրային գործունեության մասով ես հիշեցնեմ, որ շրջանառության հարկի դրույքաչափը հոկտեմբերի 1-ից 3.5 տոկոսից նվազում է մինչև 1 տոկոս, որն աննախադեպ հարկային բեռի թեթևացում է, փոխարենը փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար նախատեսված են փաստաթղթով իրենց ձեռքբերումները հիմնավորելու համապատասխան դրույթներ: Սակայն կցանկանայի նշել, որ այդ դրույթը, որն օրենքով նախատեսված է, ոչ թե ուղղված է փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ վարչարարական գործողություններ իրականացնելու, ամենօրյա հսկողություն, ամենօրյա վարչարարություն իրականացնելու, փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներ ամենօրյա այցելություններ կազմակերպելու նպատակ, այլ ընդամենը օրենքով սահմանվածը. դա ըստ էության գործիք է, որը հնարավորություն է ընձեռելու խոշոր ձեռնարկատիրության նկատմամբ իրականացնել պատշաճ հսկողություն, որովհետև այսօր խոշոր ձեռնարկատիրության այն հիմնավորումը, որ օրենսդրությունը կատարյալ չէ, որովհետև չկա որևէ օրենսդրական մեխանիզմ, որով փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտները կպահանջեն համապատասխան փաստաթղթեր, առկա չէ: Պարզապես մենք օրենսդրությամբ սահմանում ենք այդ հնարավորությունը, որը թույլ է տալու հարկային մարմիններին վարչարարության սլաքն ուղղել դեպի առավելապես խոշոր ձեռնարկատերերը և նպատակը, իհարկե, փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտները չեն: Մտահոգությունն էլ ավելի անհասկանալի է, պարոն վարչապետ, այն առումով, որ այս օրինագիծը, որն ընդունվեց, այն եզակի փաթեթներից է, որը բազմաթիվ հանրային քննարկումներ է անցել, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Սա եղել է համաձայնեցված փաթեթ և իհարկե, կա հստակ պայմանավորվածություն նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որ մեր՝ հարկային մարմինների հետ, նրանք առօրյա աշխատանք են կատարելու, որպեսզի հնարավոր տեսական անհարկի դրսևորումից, միջամտությունից ձեռնպահ պահեն: Իհարկե, ցանկացած անհարկի միջամտության դեպքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները այդ ազդակները հաղորդելու են մեզ և որևէ միջամտություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների մասով տեղի չի ունենալու: Ընդամենը խոսքը վերաբերում է այն ռիսկային դեպքերին, երբ կլինեն ռիսկային տնտեսվարող սուբյեկտներ, որոնք բազմաթիվ նախազգուշացումներից, գործողություններից հետո չեն պահպանի օրենքի դրույթները: Նրանք, բնականաբար, կհայտնվեն ռիսկային դաշտում և վարչարարական գործողություններն ուղղված կլինեն միայն նրանց դեմ: Անտեղի է մտահոգությունը նաև այն առումով, որ դեռևս օրենքն ուժի մեջ չի մտել, դեռևս հարկային մարմինները որևէ գործողություն չեն իրականացրել: Կարծում ենք, որ այդ տեսանկյունից ևս չկա բավարար հիմնավորում նման մտահոգությունների տեղիք տալու համար:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, ես էլ եմ նրանց հանդիպել և ցանկանում եմ ձեզ տեղեկացնել արդյունքների մասին: Իրենց մտահոգությունն իրոք անտեղի և անհիմն է: Իրոք, կառավարությունը խնդիր չի դրել, որ փոքր և միջին բիզնեսը ճնշի, այլ հակառակը, այս փաթեթով մենք մտածել ենք ամեն ինչ անել, աջակցել, որպեսզի փոքր և միջին բիզնեսը կայանա մեր երկրում: Ուղղակի մենք չենք հանդուրժելու, որ իրենք հարթակ դառնան, որպեսզի նպաստեն խոշորներին՝ հարկերը թաքցնել պետական բյուջեից: Սա է խնդիրը, և ես հանձնարարում եմ Ֆինանսների նախարարությանը՝ նախարարին, հարկային ծառայության պետերին, որպեսզի ձեռնպահ մնան որևէ անհիմն ստուգումից և չխոչընդոտեն փոքր և միջին բիզնեսի զարգացումը: Ուղղակի մեր խնդիրը, թիրախը պետք է լինի խոշորը: Բոլորս հասկանում ենք, որ մեր նպատակը դա է, նույն փոքր և միջին բիզնեսի մեր քաղաքացիները նույնպես դա հասկանում են: Պարզ է, որ կան հրահրողներ, որոնք փորձում են տարածել անհիմն տեղեկատվություն, որ իբր կառավարությունը ցանկություն ունի ճնշել փոքր և միջին բիզնեսը: Անհասկանալի է. մարդիկ ուզում են 3,5 տոկոս շրջանառության հարկը, որը փոխարինվել է 1 տոկոսով, նորից դարձնել 3.5 տոկոս: Ուղղակի անհիմն է և անհասկանալի, դրա համար մենք պետք է որդեգրենք այն քաղաքականությունը, որ ի սկզբանե ունեինք պայմանավորվածություն, չդիտարկել փոքր և միջին բիզնեսը որպես հարկատու, այլ դիտարկել խոշորը: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի իրենց ներգրավենք հարկային դաշտ: Դա է մեր խնդիրը:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37