02/09/2010 17:09
ՀՀ-ՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 17%-ՈՎ
Այս տարվա առաջին յոթ ամիսներին հանրապետությունում համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրության ծավալները նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 24,9%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում մեր հանրապետությունում համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի թողարկման ծավալը, ընթացիկ գներով, կազմել է 1935.6 մլն. դրամ, մինչդեռ պատրաստի այս արտադրտեսակների իրացումը, ընթացիկ գներով, կազմել է 2198.8 մլն. դրամ:
Ներկայացված տվյալների համաձայն` հաշվետու այս ամիսներին Հայաստանում արտադրվել է 923 հատ համակարգիչ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 789 հատի դիմաց: Այսպիսով, տարեկան կտրվածքով, ՀՀ-ում միայն համակարգիչների արտադրությունն աճել է 17.0%-ով:
08/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
-0.01
Եվրո (EUR)
424.73
-4.25
Ռուբլի (RUR)
5.0215
+0.0169
Լարի (GEL)
138.51
+0.13
Արծաթ
860.85
-9.8
10:30 09/06/26
