Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.50+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69468.11+0.15 TOPIX - 3982.00+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 23026.68+1.57 SSEC - 4073.90+1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
29/06/2026  CBA:  USD - 368.06-0.06 GBP - 486.76+0.07
29/06/2026  CBA:  EURO - 419.81-0.03
29/06/2026  CBA:  GOLD - 48186+823 SILVER - 690.83+11.9
ՀՀ ՓՄՁ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ` ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
12/07/2010 12:25
Կիսվել

ՀՀ ՓՄՁ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ` ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Այսօր` հուլիսի 12-ին, լրանում է Արևելյան համագործակցության շրջանակներում Եվրահանձնաժողովի ՓՄՁ զարգացման նոր նախաձեռնության` East-Invest  ծրագրին մասնակցության առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը: Հատկանշական է, որ ծրագրի  շրջանակներում հայտարարված մրցույթում ներկայացված է նաև Հայաստանը` Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) անմիջական մասնակցությամբ:

Ինչպես «Բիզնես 24»-ի հետ հարցազրույցում նշել է ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի ժ/պ Կարեն Գևորգյանը` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ծրագրին մասնակցում է որպես հայաստանյան գործընկեր: Կարեն Գևորգյանի տեղեկացմամբ` ծրագրի իրականացման առաջարկը նախապատրաստվել  և կառավարվելու է Հունաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Ծրագրին որպես գործընկեր մասնակցելու են  նաև Արևելյան Հարևանության երկրներից` Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, Եվրամիության երկրներից` Ֆրանսիան, Իտալիան, Էստոնիան, Բելգիան, Իսպանիան, Գերմանիան և Սլովենիան, ծրագրին կմասնակցեն նաև Թուրքիան, Ալբանիան և Սերբիան:

ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցչի խոսքերով` ծրագիրը հավանության արժանանալու դեպքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը հնարավորություն կունենա գործարար կապեր հաստատել բոլոր վերը նշված երկրների բիզնեսին աջակցող կառույցների հետ: Ծրագրի շրջանակներում նախատեսված բազմաթիվ միջոցառումները կնպաստեն ՓՄՁ աջակցող կառույցների կարողությունների ընդլայնմանը,  ինչպես նաև նշված երկրների ՓՄՁ սուբյեկտների միջև գործարար կապերի զարգացմանը և համագործակցության հաստատմանը:

«Բիզնես 24»-ի հարցին, թե ինչպիսին են ծրագրից սպասվող ակնկալիքները`  ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի ժ/պ Կարեն Գևորգյանը նշել է, որ ծրագրի հավանության արժանանալու դեպքում հայաստանյան և արտերկրյա ՓՄՁ սուբյեկտների միջև հաստատված գործարար համագործակցության  շրջանակներում նախատեսվում է ՓՄՁ-ների միջազգայնացմանն ուղղված միջոցառումների անցկացում (ցուցահանդեսներ, համաժողովներ, փոխադարձ այցելություններ, B2B միջոցառումներ և  այլն): Ակնկալվում է նաև, որ ծրագրի շրջանակներում տեխնիկական աջակցություն կցուցաբերվի East-Net-ի ՓՄՁ սյուբեկտներին` վերջիններիս կարողությունների զարգացման և միջազգային համագործակցության հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ (սեմինարներ, դասընթացներ):

Տարածաշրջանային ներդրումների և առևտրի խթանման East-Invest ծրագրի մասին

East-Invest  ծրագիրը, որի հիմնական նպատակն է առավել ուժեղացնել պետություն-մասնավոր հատված երկխոսությունը` ծրագրին ներգրավելով ՓՄՁ սուբյեկտներին, ՓՄՁ աջակցող կառույցներին, ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կառույցներին, ուղղված է լինելու Եվրամիության երկրների և Արևելյան Հարևանության երկրների (Ուկրաինա, Բելոռուս, Մոլդովա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) միջև փոխադարձ կապերի հաստատմանը և լավագույն փորձի փոխանակմանը: East-Invest ծրագրի իրականացման տևողությունը սահմանված է երեք տարի (2009-2012թթ.):  Ծրագրի բյուջեն 7 մլն եվրո է, ընդ որում, դրամաշնորհը կկազմի ծրագրի ընդհանուր արժեքի նվազագույնը 50%-ը և առավելագույնը 80%-ը: Ծրագիրն իրականացվելու է կոնսորցիումի միջոցով: Նախնական հայտարարության համաձայն այն կմեկնարկի այս տարվա օգոստոսին:

Մերձեցում Եվրամիության չափանիշներին

Այսօր բավականին շատ է խոսվում գործարար միջավայրում առավել սերտ համագործակցության հաստատման և ՓՄՁ-ների միջազգայնացման անհրաժետության մասին; ՓՄՁ ոլորտի զարգացումն, անշուշտ, կայուն հիմքեր է ապահովում տնտեսության հետագա զարգացման համար, և ՓՄՁ ոլորտում միջազգային համագործակցության հաստատումն, այս տեսանկյունից, տնտեսության արագ զարգացման կարևոր նախադրյալ կարող է հանդիսանալ: Հատկանշական է, որ վերջին  տարիներին Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ընթացող  կառուցվածքային փոփոխությունները, երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը և Եվրաինտեգրման գործընթացն ակնհայտորեն նոր պահանջներ են ներկայացնում մասնավոր հատվածի և, մասնավորապես, ՓՄՁ ոլորտի զարգացման ուղղությամբ: Այս պարագայում կարևոր էր առավելապես Հայաստանում ՓՄՁ սուբյեկտների դասակարգման գործող չափորոշիչները վերանայելու և հստակեցնելու անհրաժեշտության գիտակցումը:

Հայաստանում ՓՄՁ սուբյեկտների դասակարգման չափորոշիչներն ամրագրված են 2000 թվականին ընդունված «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի ՓՄՁ սուբյեկտների դասակարգումը հիմնված է միայն աշխատողների թվաքանակի վրա:  Նման չափորոշիչների կիրառումը բխում էր այն ժամանակ երկրում ձևավորված տնտեսական իրավիճակից: Այսօր, սակայն, ամբողջ աշխարհում ընդունված է աշխատողների թվաքանակի հետ մեկտեղ կիրառել նաև լրացուցիչ չափորոշիչներ, ինչպես օրինակ տարեկան շրջանառությունը, հիմնական միջոցների մեծությունը, ակտիվների հաշվեկշռային արժեքը: Մասնավորապես` Եվրամիության չափորոշիչների համաձայն ՓՄՁ սուբյեկտները դասակարգվում են`հիմք ընդունելով ՓՄՁ սուբյեկտներում ներգրավված աշխատողների թվաքանակը, տարեկան շրջանառությունը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը:

Հատկանշական է, որ արդեն իսկ այս տարվա ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության առաջարկությունը, համաձայն որի Հայաստանում նույնպես կկիրառվեն ՓՄՁ սուբյեկտների  նոր չափորոշիչներ` հիմք ընդունելով եվրոպական դասակարգման սկզբունքը: Մասնավորապես, կփոփոխվի գերփոքր, փոքր և միջին տնտեսավարող սուբյեկտների աշխատողների թվաքանակի գործող սահմանումը, և կկիրառվեն լրացուցիչ չափորոշիչներ` չտարանջատելով ՓՄՁ սուբյեկտներին ըստ տնտեսական գործունեության ոլորտների: ՓՄՁ սուբյեկտներն նոր մոտեցման համաձայն կդասակարգվեն ըստ աշխատողների թվաքանակի և ըստ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթի կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքի:

Համաձայն առաջարկվող փոփոխությունների` գերփոքր, փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար աշխատողների թվաքանակը սահմանվում է համապատասխանաբար մինչև 10 մարդ, մինչև 50 մարդ և մինչև 250 մարդ, նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը` համապատասխանաբար մինչև 100 մլն դրամ, մինչև 500 մլն դրամ և մինչև 1 500 մլն դրամ, կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը` համապատասխանաբար մինչև 100 մլն դրամ, մինչև 500 մլն դրամ և մինչև 1 000 մլն դրամ:

Առաջարկվող փոփոխություները, միանշանակ, կնպաստեն Հայաստանում ՓՄՁ սուբյեկտների դասակարգման չափորոշիչների հստակեցմանն ու միասնականացմանը, ՓՄՁ ոլորտին առնչվող վիճակագրության վարման գործընթացների պարզեցմանն ու կատարելագործմանը և հնարավորություն կտան դրանք մոտեցնել Եվրամիության չափորոշիչներին, ինչն ակնհայտորեն կնպաստի ինչպես  ՓՄՁ ոլորտի աջակցությանն ուղղված ծրագրերի, այդ թվում և Եվրահանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերի, հետևողականության, թափանցիկության ապահովմանը, այնպես էլ հնարավորություն կտա իրականացնել տարբերակված աջակցության ծրագրեր` ըստ տնտեսավարող սուբյեկտների տեսակների:

Նոննա Մելքոնյան

29/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.06
Եվրո (EUR)
419.81
-0.03
Ռուբլի (RUR)
4.7315
-0.0068
Լարի (GEL)
139.08
-0.1
48186
+823
Արծաթ
690.83
+11.9