Տնտեսական

USD BUY - 368.00+0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 92.06-1.38 WTI - 88.73-1.60
COMEX:  GOLD - 4198.80-3.09 SILVER - 63.75-5.89
COMEX:  PLATINUM - 1667.90-4.88
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.34+0.07 EUR/GBP - 1.1545+0.08
FOREX:  EUR/USD - 1.1545+0.08 GBP/USD - 1.338+0.26
STOCKS RUS:  RTSI - 1107.92+2.35
STOCKS US: DOW JONES - 50872.11+0.17 NASDAQ - 25678.82-0.97
STOCKS US: S&P 500 - 7386.65-0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 65416.63+2.17 TOPIX - 3896.11+1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24565.90-0.37 SSEC - 4010.03+1.28
STOCKS EUR:  FTSE100 - 10227.33-1.41 CAC40 - 8203.43+0.05
STOCKS EUR:  DAX - 24433.06-0.74
09/06/2026  CBA:  USD - 368.45-0.08 GBP - 493.61+1.95
09/06/2026  CBA:  EURO - 426.15+1.42
09/06/2026  CBA:  GOLD - 51182-539 SILVER - 795.16-65.69
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՆ Է, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
02/12/2009 10:37
Կիսվել

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՆ Է, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի առաջին տաս ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն արտահանման ոլորտում ՀՀ հիմնական գործընկերը Գերմանիան է, իսկ ներմուծման ոլորտում` Ռուսաստանը:

ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքը ներկայացնող վիճակագրական տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Գերմանիա արտահանվել է 92753.4 հազար դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքներ, որը կազմում է ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 16,8%-ը: Նշենք, որ արտահանման ոլորտում ՀՀ հիմնական գործընկերների շարքում են հայտնվել նաև Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Վրաստանը և Նիդերլանդները: Հաշվետու ամիսների արդյունքներով Ռուսաստանին բաժին է ընկնում ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 15,1%-ը, ԱՄՆ-ին` 9,9%-ը, Բուլղարիային`  9,8%-ը, Վրաստանին` 8,1%-ը, իսկ Նիդերլանդներին` 7,8%-ը:

Հրապարակած տվյալների համաձայն ներմուծման ոլորտում ինչպես ըստ առևտուր անող երկրի, այնպես էլ ապրանքի ծագման երկրի, ՀՀ հիմնական գործընկերը, ընթացիկ տարվա առաջին տաս ամիսների արդյունքներով, Ռուսաստանն է: Հաշվետու ամիսների ընթացքում, ըստ առևտուր անող երկրի, ՀՀ ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալի 15,9%-ը (408955.6 հազար դոլար) բաժին է ընկնում Ռուսաստանին, որին հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները (9,0%), ԱՄՆ-ն (5,6%), Պանաման (5,5%), Ուկրաինան (5,3%), Թուրքիան (4,8%):

Եթե ՀՀ ներմուծման ընդհանուր ծավալի կառուցվածքը դիտարկենք ըստ ապրանքի ծագման երկրի, ապա հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալի 24,7%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, 8,3%-ը` Չինաստանին, 6,0%-ը` Ուկրաինային, 5,4%-ը` Թուրքիային, 5,4%-ը` Գերմանիային, 4,2%-ը` Իրանին:

 

AMP
09/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.45
-0.08
Եվրո (EUR)
426.15
+1.42
Ռուբլի (RUR)
5.1181
+0.0966
Լարի (GEL)
138.68
+0.17
51182
-539
Արծաթ
795.16
-65.69