Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.50+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69468.11+0.15 TOPIX - 3982.00+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 23026.68+1.57 SSEC - 4073.90+1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
29/06/2026  CBA:  USD - 368.06-0.06 GBP - 486.76+0.07
29/06/2026  CBA:  EURO - 419.81-0.03
29/06/2026  CBA:  GOLD - 48186+823 SILVER - 690.83+11.9
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՆ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ  ԻՆՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29/04/2010 15:21
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՆ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԻՆՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակում հայտնվել են հանքարդյունաբերության ոլորտի ինն ընկերություններ: Այսպես, հանքարդյունաբերության ոլորտի խոշոր հարկատու է ճանաչվել Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը: Ընկերությունը հաշվետու ֆինանսական տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարել 1,2 մլրդ դրամ և զբաղեցնում է հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցուցակի 11-րդ հորիզոնականը:

Հանքարդյունաբերական մեկ այլ ընկերություն` «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, պետական բյուջե վճարելով 700,1 մլն դրամ, հայտնվել է խոշոր հարկատուների ցուցակի 17-րդ տեղում: Վերջինիս հաջորդում է Կապանի «Դինո գոլդ մայնինգ քոմփնի»-ն (696,7 մլն դրամ):

Ալավերդու «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերությունը հաշվետու եռամսյակում պետական բյուջե է վճարել 365,1 մլն դրամ և հայտնվել խոշոր հարկատուների ցուցակի 45-րդ տեղում, իսկ «Գեո Պրո մայնինգ Գոլդ» ընկերությունը` 206,7 մլն դրամով, 80-րդն է:

Նշենք նաև, որ ՀՀ խոշոր հարկատուների ցուցակում են հայտնվել նաև «Սագամար ՓԲԸ»-ն (84,1 մլն դրամ), «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունը (81,6 մլն դրամ), «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն»-ն (47,0 մլն դրամ) և «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ը (43,2 մլն դրամ): Այս ընկերությունները Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում են համապատասխանաբար 203-րդ, 210-րդ, 356-րդ և 381-րդ հորիզոնակաները:

29/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.06
Եվրո (EUR)
419.81
-0.03
Ռուբլի (RUR)
4.7315
-0.0068
Լարի (GEL)
139.08
-0.1
48186
+823
Արծաթ
690.83
+11.9