Տնտեսական

USD BUY - 368.00+0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 92.06-1.38 WTI - 88.73-1.60
COMEX:  GOLD - 4198.80-3.09 SILVER - 63.75-5.89
COMEX:  PLATINUM - 1667.90-4.88
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.34+0.07 EUR/GBP - 1.1545+0.08
FOREX:  EUR/USD - 1.1545+0.08 GBP/USD - 1.338+0.26
STOCKS RUS:  RTSI - 1107.92+2.35
STOCKS US: DOW JONES - 50872.11+0.17 NASDAQ - 25678.82-0.97
STOCKS US: S&P 500 - 7386.65-0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 64179.27-1.89 TOPIX - 3847.60-1.25
STOCKS CHINA:  HANG SENG - 24407.96-0.64 SSEC - 3993.23-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 10227.33-1.41 CAC40 - 8203.43+0.05
STOCKS EUR:  DAX - 24433.06-0.74
10/06/2026  CBA:  USD - 368.44-0.01 GBP - 493.34-0.27
10/06/2026  CBA:  EURO - 425.59-0.56
10/06/2026  CBA:  GOLD - 51264+82 SILVER - 812.61+17.45
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
03/12/2009 11:15
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով ՀՀ մարզերում և ք. Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ ամփոփ տվյալներ, որոնց համաձայն այս տարվա սեպտեմբեր ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8,7%-ով և կազմել 100 699 դրամ, ընդ որում միջին ամսական անվանական աշխատավարձի առավել բարձր ցուցանիշ գրանցվել է Երևանում: Հաշվետու ամսվա տվյալներով մայրաքաղաքի բնակիչների միջին ամսական անվանական աշխատավարձը վերջին մեկ տարվա ընթացքում  աճել է 8,0%-ով և կազմել 111 371 դրամ, որը սահմանված նվազագույն աշխատավարձը գերազացում է 3,7 անգամ:

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա տվյալներով անվանական միջին աշխատավարձի առավել բարձր ցուցանիշ ՀՀ մարզերից ապահովել է Սյունիքի մարզը, որտեղ միջին ամսական անվանական աշխատավարձը 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 0,7%-ով և կազմել 109 382 դրամ: Այս ցուցանիշը ահմանված նվազագույն աշխատավարձը գերազանցում է շուրջ 3,6 անգամ:

Միջին ամսական անվանական աշխատավարձի ամենացածր ցուցանիշ գրանցվել է Տավուշի մարզում: Այստեղ սեպտեմբեր ամսվա արդյունքներով միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 16,5%-ով և կազմել 77 797 դրամ: 

Արագածոտնի մարզում 2009 թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 81 047 դրամ, Արարատում` 80 009, Արմավիրի մարզում` 91 491 դրամ, Գեղարքունիքում` 84 363 դրամ, Լոռու մարզում` 81 625 դրամ, Կոտայքի մարզում` 91 287 դրամ, Շիրակում` 78 768 դրամ, Վայոց Ձորում` 79 660 դրամ:

Նշենք նաև, որ միջին ամսական անվանական աշխատավարձի աճ տարեկան կտրվածքով գրանցվել է ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ բոլոր տաս մարզերում:

 

10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
51264
+82
Արծաթ
812.61
+17.45