02/09/2011 12:39
ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒՆԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՇՈՒՐՋ 266 ՀԱԶԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ
Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին մեր հանրապետություն են ժամանել 266155 զբոսաշրջիկներ: Ըստ համապատասխան հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների` ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 15%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու այս ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 19.5%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, իսկ 80.5%-ը` ոչ ԱՊՀ երկրներին (որից 38%-ը` ԵՄ երկրներին):
Նշենք նաև, որ հաշվետու այս նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 274621 մարդ: 2010թ. հունվար-հունիսի նկատմամբ ցուցանիշի աճի տեմպը կազմել է 118.3%:
08/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
-0.01
Եվրո (EUR)
424.73
-4.25
Ռուբլի (RUR)
5.0215
+0.0169
Լարի (GEL)
138.51
+0.13
Արծաթ
860.85
-9.8
10:52 09/06/26
10:30 09/06/26
