Տնտեսական

USD BUY - 368.00+0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 92.06-1.38 WTI - 88.73-1.60
COMEX:  GOLD - 4198.80-3.09 SILVER - 63.75-5.89
COMEX:  PLATINUM - 1667.90-4.88
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.34+0.07 EUR/GBP - 1.1545+0.08
FOREX:  EUR/USD - 1.1545+0.08 GBP/USD - 1.338+0.26
STOCKS RUS:  RTSI - 1107.92+2.35
STOCKS US: DOW JONES - 50872.11+0.17 NASDAQ - 25678.82-0.97
STOCKS US: S&P 500 - 7386.65-0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 64179.27-1.89 TOPIX - 3847.60-1.25
STOCKS CHINA:  HANG SENG - 24407.96-0.64 SSEC - 3993.23-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 10227.33-1.41 CAC40 - 8203.43+0.05
STOCKS EUR:  DAX - 24433.06-0.74
10/06/2026  CBA:  USD - 368.44-0.01 GBP - 493.34-0.27
10/06/2026  CBA:  EURO - 425.59-0.56
10/06/2026  CBA:  GOLD - 51264+82 SILVER - 812.61+17.45
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
03/12/2009 10:11
Կիսվել

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2008-2009 թվականների հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ արտաքին առևտրի մարզային բաշխվածության կառուցվածքը ներակայացնող վիճակագրական տվյալներ, որոնք հավաքագրվել են բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների հիման վրա` առանց ֆիզիկական անձանց կողմից կատարված առևտրի ծավալների դիտարկմամբ:
 
Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի առաջին տաս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ արտահանման ծավալները կրճատվել են 51,8%-ով և կազմել 540,1 մլն դոլար, իսկ ներմուծման ծավալներն այդ նույն ժամանակահատվածում կրճատվել են 35,6%-ով և կազմել 2460,6 մլն դոլար:
 
2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 54,7%-ը (295,3 մլն դոլար) բաժին է ընկնում մայրաքաղաք Երևանին, 14,6%-ը (78,6 մլն դոլար)` Սյունիքի մարզին, 12,6%-ը (68,05 լն դոլար)` Լոռու մարզին, 10,3%-ը (55,45 մլն դոլար)` Կոտայքի մարզին, ընդ որում ճգնաժամով պայմաններում ՀՀ 9 մարզերի և Երևան քաղաքի կտրվածքով վերջին մեկ տարվա ընթացքում գրանցվել է արտահանման ծավալների զգալի անկում, իսկ Տավուշի մարզում գրանցված կազմակերպությունների արտահանման ծավալները հաշվետու մեկ տարվա ընթացքում աճել են 55,3%-ով և կազմել շուրջ 1,3 մլն դոլար:
 
Վիճակագրության համաձայն այս տարվա առաջին տաս ամիսների ընթացքում ՀՀ ներմուծման ընդհանուր ծավալի գերակշիռ մասը` շուրջ 81,2%-ը, բաժին է ընկնում Երևան քաղաքին, իսկ մարզային գրանցում ունեցող ընկերությունների կողմից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ տարածք ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալը հանրապետության ներմուծման ծավալներում բավականին ցածր է, մասնավորապես ՀՀ ներմուծման ծավալների 4,3%-ը (106,9 մլն դոլար) բաժին է ընկնում Կոտայքի մարզին, 3,3%-ը (81,6 մլն դոլար)` Արմավիրի մարզին, 3,2%-ը (78,9 մլն դոլար)` Արարատի մարզին:
10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
51264
+82
Արծաթ
812.61
+17.45