Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.50+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69468.11+0.15 TOPIX - 3982.00+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 23026.68+1.57 SSEC - 4073.90+1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
29/06/2026  CBA:  USD - 368.06-0.06 GBP - 486.76+0.07
29/06/2026  CBA:  EURO - 419.81-0.03
29/06/2026  CBA:  GOLD - 48186+823 SILVER - 690.83+11.9
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ  ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 34.1%-Ն  ԱՂՔԱՏ Է
17/12/2010 14:08
Կիսվել

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 34.1%-Ն ԱՂՔԱՏ Է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ)  հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը, որը միտված է գնահատելու Հայաստանի սոցիալական վիճակի և կենսամակարդակի փոփոխությունները 2008-2009թթ.: Այս զեկույցի հիմնական նպատակն է տրամադրել տեղեկատվություն երկրում աղքատության մակարդակի և սոցիալական վիճակի վերաբերյալ` ըստ 2009թ.-ի տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության արդյունքների: Զեկույցում ներկայացվում է 2008 և 2009թթ.-ի Հայաստանի աղքատության պատկերը:

Համաձայն ներկայացված տվյալների,  2009թ.-ին բնակչության ամեն երրորդը` 34.1%, եղել է աղքատ, նրանցից ամեն հինգերորդը`20.1%, շատ աղքատ, իսկ 3.6%` ծայրահեղ աղքատ: Միայն մեկ տարվա ընթացքում մոտ 214 հազար մարդ դարձել է աղքատ, աղքատների թվաքանակը 2009թ.-ին կազմել է մոտ 1.1 մլն. մարդ, մոտ 245 հազարը` նույն ժամանակահատվածում դարձել են շատ աղքատ, շատ աղքատների թվաքանակը կազմել է ավելի քան 650 հազար: Միևնույն ժամանակահատվածում, մոտ 65 հազարը դարձել են ծայրահեղ աղքատ. ծայրահեղ աղքատների թվաքանակը 2009թ.-ին կազմել է մոտ 117 հազար: 

Այսպիսով, ըստ պաշտոնական վիճակագրության`  2009թ.-ի ընթացքում Հայաստանում աղքատությունը նկատելի աճել է: 2009թ.-ին աղքատության մակարդակը կազմել էր 34.1%` 2008թ.-ին արձանագրված 27.6%-ի դիմաց: Շատ աղքատների տեսակարար կշիռը 2009թ.-ին կազմել է 20.1%` 2008թ.-ին արձանագրված 12.6%-ի դիմաց: Իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը 2009թ.-ին կազմել է 3.6%` 2008թ.-ին արձանագրված 1.6%-ի դիմաց:

 

2008-2009թթ.-ին Հայաստանում աղքատության մակարդակի աճը պայմանավորող առավել կարևոր գործոնը համաշխարհային տնտեսական ճգնաժամն է: Զեկույցը ներկայացնում է  նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամի վնասակար ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա, սկսած 2008թ.-ի չորրորդ եռամսյակից: 2009թ.-ին արձանագրվեց Հայաստանի տնտեսության 14.2%, անկում: Որպես արդյունք, նույն տարում աղքատության մակարդակն առաջին անգամ 1998թ.-ից հետո աճեց: Տնտեսության խիստ անկումը, զուգորդվելով բնակչության եկամուտների ավելացող անհավասարության հետ, նպաստել է բնակչության սպառման նվազմանը: Ինչպես բացահայտում են 2009թ.-ի տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության տվյալները, ողջ բնակչության միջին ամսական իրական սպառումը 2008թ.-ի համեմատ նվազել է 6.1%-ով:

Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից (30920 դրամ կամ 85.1 ԱՄՆ դոլար), շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից (25217 դրամ կամ 69.4 ԱՄՆ դոլար), իսկ ծայրահեղ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից (17483 դրամ կամ 48.1 ԱՄՆ դոլար):
29/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.06
Եվրո (EUR)
419.81
-0.03
Ռուբլի (RUR)
4.7315
-0.0068
Լարի (GEL)
139.08
-0.1
48186
+823
Արծաթ
690.83
+11.9