Ֆինանսական

USD BUY - 368.00+0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 92.06-1.38 WTI - 88.73-1.60
COMEX:  GOLD - 4198.80-3.09 SILVER - 63.75-5.89
COMEX:  PLATINUM - 1667.90-4.88
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.34+0.07 EUR/GBP - 1.1545+0.08
FOREX:  EUR/USD - 1.1545+0.08 GBP/USD - 1.338+0.26
STOCKS RUS:  RTSI - 1107.92+2.35
STOCKS US: DOW JONES - 50872.11+0.17 NASDAQ - 25678.82-0.97
STOCKS US: S&P 500 - 7386.65-0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 64179.27-1.89 TOPIX - 3847.60-1.25
STOCKS CHINA:  HANG SENG - 24407.96-0.64 SSEC - 3993.23-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 10227.33-1.41 CAC40 - 8203.43+0.05
STOCKS EUR:  DAX - 24433.06-0.74
10/06/2026  CBA:  USD - 368.44-0.01 GBP - 493.34-0.27
10/06/2026  CBA:  EURO - 425.59-0.56
10/06/2026  CBA:  GOLD - 51264+82 SILVER - 812.61+17.45
ՎԶԵԲ-Ը ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿԻՆ 10 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ
05/03/2010 19:25
Կիսվել

ՎԶԵԲ-Ը ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿԻՆ 10 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ

ՎԶԵԲ-ը մեծացնում է Հայաստանում մասնավոր բիզնեսներին տրամադրվող ֆինանսավորման մատչելիությունը` տրամադրելով Բիբլոս Բանկ Արմենիային 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում, որը Հայաստանում ՎԶԵԲ-ի ֆինանսավորման պատմության մեջ առաջին անգամ կներառի տեղական արժույթի բաղադրիչը:

ՎԶԵԲ-ի այս վարկային ծրագիրը, որը հետագայում ուղղվելու է մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը, ներառում է մոտ 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք  սինթետիկ վարկ ՀՀ դրամով, որն օգտագործվելու է տեղական բիզնեսներում ներդրումները և  շրջանառվող կապիտալի կարիքները ֆինանսավորելու համար, ինչպես նաև լրացուցիչ 5 մլն ԱՄՆ դոլար` համաֆինանսավորելու հայաստանյան Բիբլոս Բանկի ավելի խոշոր ենթավարկերը:

Սինթետիկ վարկի շրջանակներում ՎԶԵԲ-ը ֆինանսավորում է տրամադրում ԱՄՆ դոլարով նախապես սահմանված և ամրագրված ԱՄՆ դոլար/ՀՀ դրամ փոխարժեքով: Այդ իսկ պատճառով, Բիբլոս Բանկ Արմենիայի վարկային պարտավորությունը տրամադրված ֆինանսավորման դրամային համարժեքն է ՀՀ դրամով: Տեղական արժույթով տրամադրվող սինթետիկ վարկը կօգնի Բիբլոս Բանկ Արմենիային նվազեցնել իր արտարժույթի փոխանակման ռիսկը, երկարեցնել տեղական արժույթով վարկավորման ժամկետը և ընդլայնել տեղական արժույթով տրամադրվող վարկերի պորտֆելը:  

ՎԶԵԲ-ի տրամադրած միջոցները հնարավորություն կտան Բիբլոս Բանկին խթանել խիստ անհրաժեշտ ֆինանսավորման մատչելիությունը երկրում առկա բիզնեսների համար, որոնք գործում են ներկայիս բարդ վարկային շուկայում:
«Այս ծրագիրը կխթանի ֆինանսական միջնորդությունը Հայաստանի բանկային ոլորտում` տեղական արժույթով նոր ֆինանսավորում բերելով երկրի իրական տնտեսությանը: ՎԶԵԲ-ի տրամադրած միջոցները կշարունակեն նպաստել մասնավոր հատվածի զարգացմանը` անդրադառնալով Հայաստանի տնտեսական աճը խոչընդոտող մի կարևոր հանգամանքիե, – ասաց ՎԶԵԲ-ի` Միջին Ասիայի, Կովկասյան տարածաշրջանի և Մոնղոլիայի ֆինանսական կազմակերպությունների գծով տնօրեն պրն. Մայք Թեյլորը:
ՙԲիբլոս Բանկ Արմենիան ողջունում է ՎԶԵԲ-ի այս ծրագիրը, որի նպատակն է համատեղ աջակցել Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր բիզնեսներին: Այն ի ցույց է դնում ՎԶԵԲ-ի` մեր բանկի կարողության և մեր երկրի տնտեսության հանդեպ ունեցած վստահությունը: Այս գործարքը հետագայում մեզ հնարավորություն կտա հետամուտ լինել շուկայում մեր ընդլայնման ռազմավարությանը՚, – ասաց պրն. Ջորջ Սֆեերը` Բիբլոս Բանկ Արմենիայի Գլխավոր Գործադիր տնօրենը:
Հայաստանում իր գործունեության ծավալման ընթացքում ՎԶԵԲ-ի ներդրումները կազմել են ավելի քան 335 միլիոն եվրո` ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտների մոտ 70 ծրագրերում:

ՎԶԵԲ-ը, որը պատկանում է 60 երկրների և երկու միջկառավարական հաստատությունների, ձգտում է աջակցել կենտրոնամետ պլանային տնտեսությունների անցմանը շուկայականի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել  www.ebrd.com:

10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
51264
+82
Արծաթ
812.61
+17.45