Ֆինանսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 93.35+0.61 WTI - 90.17-0.41
COMEX:  GOLD - 4332.80-0.10 SILVER - 67.74-1.74
COMEX:  PLATINUM - 1753.50-2.47
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.22-0.04 EUR/GBP - 1.1536+0.15
FOREX:  EUR/USD - 1.1536+0.15 GBP/USD - 1.3345+0.04
STOCKS RUS:  RTSI - 1082.53-1.42
STOCKS US: DOW JONES - 50786.01-0.16 NASDAQ - 25929.66+0.86
STOCKS US: S&P 500 - 7405.73+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 65416.63+2.17 TOPIX - 3896.11+1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24565.90-0.37 SSEC - 4010.03+1.28
STOCKS EUR:  FTSE100 - 10373.20+0.05 CAC40 - 8199.29-0.23
STOCKS EUR:  DAX - 24616.22-0.58
09/06/2026  CBA:  USD - 368.45-0.08 GBP - 493.61+1.95
09/06/2026  CBA:  EURO - 426.15+1.42
09/06/2026  CBA:  GOLD - 51182-539 SILVER - 795.16-65.69
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ 2009-2010ԹԹ. ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
16/03/2010 17:35
Կիսվել

ՍՏՈՐԱԳՐՎԵՑ 2009-2010ԹԹ. ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Մարտի 16-ին  ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը ստորագրեցին  «ԳԴՀ կառավարության և ՀՀ կառավարության միջև 2009-2010թթ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը, ըստ որի նախատեսվում է մեր երկրին առաջիկա տարիների համար տրամադրել մինչև 105.5 մլն եվրո ֆինանսական միջոցներ` հետևյալ ծրագրերի իրականացման համար.

– «Համայնքային ենթակառուցվածքների վերականգման բաղադրիչ» ծրագրի գծով (ՀԵԾ II` Ջրամատակարարման և ջրահեռացման համակագրերի վերականգնում Շիրակի և Լոռվա մարզերում) – մինչև 40.0 մլն եվրո վարկ,
– «Հիդրոէլեկտրակայանների Որոտան կասկադի վերականգնման բաղադրիչ» ծրագրի գծով – մինչև 22.0 մլն եվրո վարկ,
– «Բնակարանային ֆինանսավորման կայուն զարգացող շուկայի բաղադրիչ» ծրագրի գծով  – մինչև 20.0  մլն եվրո վարկ,
– «Վերականգնվող էներգակիրների վարկավորման բաղադրիչ» ծրագիր – միչև 18.0 մլն եվրո վարկ և մինչև 1.5 մլն եվրո դրամաշնորհ` ծրագրին հարակից տեխնիկական օժանդակության միջոցառումների  իրականացման համար,
– «Բնապահպանական ծրագիր. արգելոցների աջակցության բաղադրիչ» – մինչև 4.0 մլն եվրո դրամաշնորհ:

Նշված յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսվում է կնքել առանձին պայմանագիր, որին կնախորդի բանակցային գործընթաց և կհստակեցվեն տրամադրվող գումարների ծավալները,  պայմանները և այլ հարցեր:
Հայ-գերմանական երկկողմ համագործակցությունը սկիզբ է առել 1993թ. սկզբում` որպես տեխնիկական օժանդակություն, իսկ 1995թ. սկսած իրականացվում են նաև ֆինանսական համագործակցության ծրագրեր: 2001թ. միջկառավարական բանակցությունների արդյունքում այդ շրջանակն ընդլայնվել է` ներառելով «Կովկասյան նախաձեռնության» տարածաշրջանային ծրագրերը:

Հայ-գերմանական ֆինանսատնտեսական համագործակցությունը կենտրոնացած է երեք հիմնական ոլորտներում` ֆինանսական և մասնավոր հատվածի խրախուսում, էներգետիկայի, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի զարգացում: Միաժամանակ, իրականացվում են նաև համեմատաբար փոքրածավալ ծրագրեր բնապահպանության և առողջապահության բնագավառներում: Ծրագրերի ֆինանսավորումն իրականացնում է KfW զարգացման բանկը` Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից տրամադրվող, իսկ վերջին տարիներին նաև` սեփական միջոցներով:

Ընդհանուր առմամբ Հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակում մինչ օրս կնքվել են շուրջ 160.3 մլն եվրոյի համաձայնագրեր, որից 118 մլն-ը` վարկային, իսկ 42.3 մլն-ը` դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման համար:

AMP
09/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.45
-0.08
Եվրո (EUR)
426.15
+1.42
Ռուբլի (RUR)
5.1181
+0.0966
Լարի (GEL)
138.68
+0.17
51182
-539
Արծաթ
795.16
-65.69