Ֆինանսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.50+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69468.11+0.15 TOPIX - 3982.00+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 23026.68+1.57 SSEC - 4073.90+1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
29/06/2026  CBA:  USD - 368.06-0.06 GBP - 486.76+0.07
29/06/2026  CBA:  EURO - 419.81-0.03
29/06/2026  CBA:  GOLD - 48186+823 SILVER - 690.83+11.9
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԵՐԵՎԱՆԻ N44 ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
23/03/2010 20:27
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԵՐԵՎԱՆԻ N44 ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի N 44 դպրոցի սաները հնարավորություն ստացան ընդլայնելու իրենց գիտելիքները բջջային կապի մասին և առավել մանրակրկիտ ծանոթանալու այդ ոլորտի առանձնահատկություններին:

Ի՞նչ է բջջային կապը: Ինչպե՞ս է իրականացվում բաժանորդների միջև հեռախոսազանգը: Ի՞նչ ծառայություններից կարելի է օգտվել բջջային հեռախոսով և որքանո՞վ է կարևոր դրանցից տեղեկացված լինելը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դպրոցականների այս և բազմաթիվ այլ հարցերին պատասխանեց ընկերության գլխամասային գրասենյակում կայացած հանդիպման ընթացքում: Հայաստանի առաջատար բջջային օպերատորը պարզապես ընկերություն չէ. այն, բիզնես է, որն ունի առաքելություն և որը ձգտում է առավել մոտ կանգնել յուրաքանչյուր բաժանորդի:

«Անտեղյակությունը  լուրջ խոչընդոտ է մարդկության համար: Լիարժեք օգտվեք գիտելիքներով զինվելու ձեզ ընձեռված հնարավորությունից: Եթե կա  տեղեկացված լինելու ցանկություն` կառավարելի են դառնում ժամանակի մարտահրավերները: Գործունեության սկզբից ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվում է շարունակական կրթություն ապահովելու սկզբունքով:  Դա կառավարման քաղաքակիրթ մոտեցում է և ապահովում է արդյունավետ աշխատանք: Նորարարություններով հանդես գալու  պատրաստակամությունը նաև  դրա արդյունքն է»,- աշակերտների ուշադրությունը հրավիրեց Ռալֆ Յիրիկյանը:

Դասախոսությանը հաջորդած քննարկումից հետո աշակերտները շրջայց կատարեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում` ծանոթանալով և առավել հստակ պատկերացում կազմելով արդյունավետ ու բաց կառավարման մասին:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.46 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

29/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.06
Եվրո (EUR)
419.81
-0.03
Ռուբլի (RUR)
4.7315
-0.0068
Լարի (GEL)
139.08
-0.1
48186
+823
Արծաթ
690.83
+11.9