ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ. ՀՈՒԼԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԿՆՎԱԶԻ
ԱՄՆ դոլարի փոխարժեքի վերջին տատանումների և ՀՀ դրամի արժեզրկման վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Մնացականյանը:
Ըստ նրա` փոխարժեքի տատանումները պայմանավորված են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով` կապված լինելով, մասնավորապես, արտարժույթի նկատմամբ ներքին պահանջարկի ավելացմամբ և միջազգային շուկայում տեղի ունեցող զարգացումներով:
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է տնտեսագետը` ներկայումս ՀՀ արժույթի շուկայում նկատվող տատանումները կրում են սեզոնային բնույթ. արտարժույթի նկատմամբ պահանջարկը սովորաբար ավելանում է մայիսի վերջին և հունիսի սկզբին` պայմանավորված այն փաստով, որ ամռանը հանգիստն արտերկրում կազմակերպելու մտադրություն ունեցող մեր հայրենակիցների շրջանում արտարժույթի նկատմամբ պահանջարկն ավելանում է:
Միևնույն ժամանակ, Հայկ Մնացականյանի դիտարկմամբ, միջազգային գործոններից առավել զգալի ազդեցությունն են ունեցել, մասնավորապես, համաշխարհային շուկայում վերջին մի քանի շաբաթների ընթացքում նավթի գների տատանումները:
Տնտեսագետի խոսքով` նախորդ տարիների փորձը նաև ցույց է տալիս, որ հուլիսին փոխարժեքը ավելի ցածր է լինում, քան մայիսին:
Հայկ Մնացականյանն ընդգծել է, որ փոխարժեքի թույլ արժեզրկումը նպաստում է տնտեսության արտահանման ներուժի ավելացմանը, քանի որ այդ դեպքում տեղական ապրանքները արտերկրում ավելի էժան և մրցունակ են դառնում:
Տնտեսագետը, հիշեցնելով սպասումների տեսության մասին, քաղաքացիներին կոչ է արել հանգիստ մոտենալ դոլարի թանկացմանը:
-
18:25 18/05ՆԵՐԴՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՊՈԶԻՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐ ՄՈԴԵԼ
-
18:08 18/05ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
-
18:37 18/05ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 27 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 30 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
-
09:33 18/05ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 18/05/13
-
09:31 18/05ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 18/05/13
-
12:27 20/05ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱ-ՉԻՆԱՍՏԱՆ ՆՈՐ ԱՌԵՎՏԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ
-
12:09 20/05ԲԻԶՆԵՍ ԱՍՈՒՅԹ 20/05/13 - ԴԵՆԻԶ ՄՈԼԱՆԴ
-
11:57 20/05ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ LOUIS VUITTON-Ի «ՄՈՒԹ ԳՈՐԾԵՐԸ»
-
11:24 20/05ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ» ԾՐԱԳՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
-
11:11 20/05ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 35 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
-
10:52 20/05ՀՀ ԿԲ. ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ
-
10:11 20/05LENOVO-Ն ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԻՐ ՆՈՐ ՊԼԱՆՇԵՏԸ
-
18:37 18/05ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 27 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 30 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
-
18:25 18/05ՆԵՐԴՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՊՈԶԻՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐ ՄՈԴԵԼ
-
18:08 18/05ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
| 09:14 18/05 | «» | |
| Առք | Արժույթ | Վաճ. |
| 416.00 | AMD / USD | 419.00 |
| 530.50 | AMD / EUR | 540.50 |
| 13.00 | AMD / RUR | 13.55 |
| $ | ||
| Դ | ||
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
եկամտային հարկի հաշվիչ
-
16:15 15/05ՍՈՒՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 6%-ՈՎ
-
16:00 15/05VIMPELСOM-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 28% ԱՃ
-
10:16 08/05«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ
-
12:54 03/05ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 10%-ՈՎ








