Ֆինանսական

USD BUY - 368.00+0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 92.06-1.38 WTI - 88.73-1.60
COMEX:  GOLD - 4198.80-3.09 SILVER - 63.75-5.89
COMEX:  PLATINUM - 1667.90-4.88
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.34+0.07 EUR/GBP - 1.1545+0.08
FOREX:  EUR/USD - 1.1545+0.08 GBP/USD - 1.338+0.26
STOCKS RUS:  RTSI - 1107.92+2.35
STOCKS US: DOW JONES - 50872.11+0.17 NASDAQ - 25678.82-0.97
STOCKS US: S&P 500 - 7386.65-0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 64179.27-1.89 TOPIX - 3847.60-1.25
STOCKS CHINA:  HANG SENG - 24407.96-0.64 SSEC - 3993.23-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 10227.33-1.41 CAC40 - 8203.43+0.05
STOCKS EUR:  DAX - 24433.06-0.74
10/06/2026  CBA:  USD - 368.44-0.01 GBP - 493.34-0.27
10/06/2026  CBA:  EURO - 425.59-0.56
10/06/2026  CBA:  GOLD - 51264+82 SILVER - 812.61+17.45
ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿՏԱՐՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 38,6 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԾԱԽՍԵՐ
03/03/2010 10:30
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿՏԱՐՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 38,6 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԾԱԽՍԵՐ

2010 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են ավելի քան 38.6 մլրդ դրամի ծախսեր` կազմելով եռամսյակային ծրագրի 21.4%-ը: Մասնավորապես` 34.7 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, շուրջ 4 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 12%-ով կամ 4.1 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի և պետական պարտքի սպասարկման ծախսերի ավելացմամբ:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 34.7 մլրդ դրամ` 20.8%-ով կատարելով եռամսյակային ծրագիրը: Նախորդ տարվա հունվարի համեմատ ընթացիկ ծախսերր նվազել են 1.8%-ով կամ 640.3 մլն դրամով: Ընթացիկ ծախսերից շուրջ 2.1 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 27.5 մլն դրամը` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 15.4%-ը և 3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերը նվազել են համապատասխանաբար 2.7%‑ով և 49.6%-ով:

Ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 267 մլն դրամ, որը 64.3%‑ով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Հաշվետու ժամանակահատվածում ավելի քան 1.8 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով եռամսյակային ծրագրի 24.9%-ը: Մասնավորապես` նշված գումարից շուրջ 1.6 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 275.2 մլն դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 3.5 անգամ կամ 1.3 մլրդ դրամով, որը մեծ մասամբ պայմանավորված է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:

Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 318.1 մլն դրամ սուբսիդիաներ` կազմելով եռամսյակային ծրագրի 8%-ը և 24%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: Պետական բյուջեից տրամադրվել են 5.7 մլրդ դրամի դրամաշնորհներ, որից 5.4 մլրդ և 116.2 մլն դրամը պետական հատվածի այլ մակարդակներին տրամադրված ընթացիկ և կապիտալ դրամաշնորհներն են, 203.2 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին տրամադրված ընթացիկ դրամաշնորհները: Մասնավորապես` 2.7 մլրդ դրամ են կազմել համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաները` 33.3%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն ավելացել են 17.9%-ով: Իսկ դրամաշնորհների եռամսյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 26.5%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 52.7%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 18.3 մլրդ դրամ կամ եռամսակային ծրագրի 30.5%-ը: Մասնավորապես` 14.6 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները (32.8%), 3.7 մլրդ դրամ` նպաստները (24.1%): 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերը նվազել են 2.9%‑ով, իսկ նպաստները` աճել 9.9%-ով:

2010 թվականի հունվար ամսին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են շուրջ 4 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 28.3%-ը` նախորդ տարվա -823.6 մլն դրամի դիմաց: Մասնավորապես` 3.9 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը` 2009 թվականի նույն ժամանակահատվածի 236.5 մլն դրամի դիմաց:

AMP
10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
51264
+82
Արծաթ
812.61
+17.45