Հանքարդյունաբերություն

USD BUY - 393.00-1.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 87.59-2.15 WTI - 82.92-2.21
COMEX:  GOLD - 2389.50-0.36 SILVER - 28.48+0.89
COMEX:  PLATINUM - 950.50-1.40
LME:  ALUMINIUM - 2587.00+1.25 COPPER - 9582.50+0.07
LME:  NICKEL - 18238.00+2.20 TIN - 32775.00+1.69
LME:  LEAD - 2155.50-1.35 ZINC - 2839.00+2.32
FOREX:  USD/JPY - 154.27-0.23 EUR/GBP - 1.0678+0.46
FOREX:  EUR/USD - 1.0678+0.46 GBP/USD - 1.2467+0.28
STOCKS RUS:  RTSI - 1154.28-0.10
STOCKS US: DOW JONES - 37753.31-0.12 NASDAQ - 15683.37-1.15
STOCKS US: S&P 500 - 5022.21-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 38079.70+0.31 TOPIX - 2677.45+0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 16385.87+0.82 SSEC - 3074.22+0.09
STOCKS EUR:  FTSE100 - 7847.99+0.35 CAC40 - 7981.51+0.62
STOCKS EUR:  DAX - 17770.02+0.02
18/04/2024  CBA:  USD - 394.07-1.03 GBP - 491.72-0.42
18/04/2024  CBA:  EURO - 420.75+0.36
18/04/2024  CBA:  GOLD - 30284.88+190.14 SILVER - 360.70+1.78
ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՃԻՇՏ ԲԱՆԱՁԵՎ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍԵՐՈԲ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԵՏ
23/09/2009 19:00
Կիսվել

ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՃԻՇՏ ԲԱՆԱՁԵՎ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍԵՐՈԲ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԵՏ

Ներկայացնում ենք հարցազրույց Մեթըլ Փրինս Էլ Թի Դի. Կորպորացիայի խորհրդի նախագահ Սերոբ Տեր-Պողոսյանի հետ:

Պարոն Տեր-Պողոսյան, ֆինանսատնտեսական ճգնաժամի և համաշխարհային շուկայում մետաղների գների կտրուկ անկման հետևանքով Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի մի շարք ձեռնարկություններ վնասներ կրեցին, անգամ նրանցից մի քանիսին ՀՀ կառավարությունն աջակցություն տրամադրեց: «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն կարծես բարեհաջող դիմագրավեց ճգնաժամին, շարունակեց իր աշխատանքը և չբարձրաձայնեց ֆինանսական դժվարությունների մասին: Իրականում ինչ է կատարվել:

Ս. Տեր-Պողոսյան – Շատ տրամաբանական է, որ բիզնեսով զբաղվողները միշտ մտածում են շահույթի մասին: Եթե հիմնարկի նպատակը միայն շահ հետապնդելն է, ապա ճգնաժամի ժամանակ պետք է դիմեն մասնագետներին` ֆինանսական լավագույն որոշում ընդունելու համար: Իսկ լավագույն ֆինանսական որոշումն այն պետք է լինի, որ պետք է քննարկեն և սպասեն մինչև պղնձի գները նորմալանան, որպեսզի վնասներ չկրեն: Ես խոսեցի իմ գործընկերների հետ, նրանք ասացին, որ մենք հավանաբար պետք է փակենք ձեռնարկությունը, ինչպես վարվել են մյուսները: Ես ասացի, որ փակելը նպատակահարմար չէ, որովհետև մենք ի սկզբանե այս հիմնարկը միայն շահ հետապնդելու համար չենք ստեղծել, այլ նաև կարևորել ենք աշխատատեղերի ստեղծման գաղափարը: Իմ կարծիքով, եթե մենք ձեռնարկության գործունեությունը դադարեցնեինք և սպասեինք մինչև համաշխարհային շուկայում պղնձի գները բարձրանային, մեր աշխատակազմը, որն Ախթալայի բնակչության մեծամասնությունն է կազմում, պետք է տուժեր, որովհետև մարդիկ պետք է սովի մատնվեին: Եթե մենք այդ բանվորների շնորհիվ շահույթ ենք ստանում, ապա նաև պետք է մտածենք, թեկուզ վնասով աշխատելու պայմանով, նրանց աշխատատեղերով ապահովելու մասին: Երեք տարբերակ կար` ձեռնարկությունը փակել, արտադրամասում չաշխատող աշխատակիցներին հարկադիր պարապուրդի մատնել և երրորդ տարբերակով առաջարկվում էր կրճատել աշխատավարձերը: Մենք միաձայն որոշում կայացրինք և 20 տոկոսով իջեցրինք աշխատավարձերը, իսկ տնօրեններինը` 25 տոկոսով: Ավելի լավ է աշխատավարձերը կրճատել, քան մարդկանց տուն ուղարկել: Գործընկերներիս հետ խոսեցի և ասացի, որ մետաղի գները պետք է բարձրանան, և մեր վնասները մենք ետ կստանանք: Նրանք էլ ասացին, որ ռիսկը մեծ է, բոլոր մասնագետները կանխատեսում են, որ մետաղի գները 3-4 տարի կարող են ցածր մնալ: Մեր կրած վնասը կազմում էր օրական 5-8 հազար ԱՄՆ դոլար: Ես ռիսկը վերցրի ինձ վրա` ասելով, որ կրած վնասները կփոխհատուցեմ: Գործընկերներս համաձայնվեցին, և  մենք սկսեցինք աշխատել: Իմ սպասումներն արդարացան, մետաղի գները ճիշտ ժամանակին սկսեցին բարձրանալ: Հիմա մեր եկամուտներն ավելի շատ են, քան ծախսերը: Սակայն շուրջ 4-5 ամիս վնաս կրած ձեռնարկությունը դեռևս լիովին չի վերականգնվել: Հույս ունենք, որ այս տարվա առաջին 5 ամիսներին կրած վնասները մինչև տարեվերջ կփակենք: Քանի որ մեր որոշումը միայն շահ հետապնդելը չէր, այլ հանրապետության այդ բնակավայրի բանակչությանն աշխատատեղերով ապահովելը, այդ պատճառով չդադարեցրինք մեր աշխատանքը:

Արտադրության հզորացման մասով կորպորացիայի ընկերություններում մի շարք միջոցառումներ են իրականացվում: Առաջիկայում ինչ ծրագրեր ունեք:

Ս. Տեր-Պողոսյան – Մեթըլ Փրինսի երեք սեփականությունները` «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ, «Սագամար» ՓԲԸ-ն և «Մոլիբեդնի Աշխարհ» ՍՊԸ-ն ունեն զարգացման ծրագրեր: Ախթալայի զարգացման ծրագիրն սկսվել է 2007 թ-ի սեպտեմբերին: Տասնհինգ ամսվա ընթացքում մենք ծախսել ենք 7 մլն ԱՄՆ դոլար և Ախթալայի պղնձի խտանյութի ամսական արտադրանքը նախկին 250 տոննայի փոխարեն հասցրել ենք ամսսկան մինչև 1000 տոննայի: Այս ամիս արդեն 1200 տոննա պետք է արտադրենք: Դա անելու համար մենք ֆաբրիկան հագեցրել ենք նոր տեխնիկայով, հանքերի օգտագործման ծրագիրն ենք ընդլայնել, Շամլուղի բաց հանքի մակաբացման գործընթացն ենք արագացրել: Նաև երկրորդ պոչամբարն ենք վերականգնել, արդեն երրորդ պոչամբարի վերականգնման աշխատանքներն ենք սկսել: Մեր ընդհանուր ծրագրի գրեթե 90 տոկոսը կատարված է: Երրորդ պոչամբարը 2010 թ-ի առաջին ամիսներին պետք է հանձնենք շահագործման: Այդտեղ մոտավորապես 800 հազ. ԱՄՆ դոլարի ներդրում ենք կատարում` 8 կմ երկարությամբ երեք խողովակ պետք է կառուցենք: Ամեն ինչ անում ենք, որ արտանետումներ չունենանք: Բացի այդ, մենք ունենք ծրագրեր, որոնք դադարեցրել ենք ճգնաժամի պատճառով: Պետք է Ախթալայի կոմբինատի տարածքում ցանկապատ, տրանսպորտի համար տարածք կառուցեինք և այլն:
Արմանիսի հանքի շահագործմամբ զբաղվող «Սագամար» ընկերության ծրագիրը նույնպես ընթացքի մեջ է, այստեղ մոտ 30 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր ենք իրականացնում: Ֆաբրիկայի կառուցման գործընթացն սկսել ենք 2008 թ-ի վերջին և պետք է շահագործման հանձնենք մինչև 2010 թ-ի սեպտեմբեր: Ֆաբրիկայի կառուցման համար մոտավորապես 25-26 մլն ԱՄՆ դոլարի ծախս է կատարվելու, որից 24 մլն ԱՄՆ դոլարը` այս տարի: Միաժամանակ շարունակում ենք Արմանիսի բաց հանքի աշխատանքը: Մենք որոշել էինք, որ նախքան Սագամարի ֆաբրիկայի կառուցումը, վերամշակելու նպատակով պետք է Արմանիսից հանքաքար բերեինք Ախթալա: Բայց քանի որ պղնձի գները միանգամից իջան, տրանսպորտային ծախսերով պայմանավորված` մենք որոշեցիք, որ այժմ հարմար ժամանակ չէ: Արմանիսի բաց հանքի հանքաքարը շուրջ 6 ամիս է` մենք կուտակում ենք: Դրանից առաջ մոտավորապես մեկ տարի հանքավայրի երեսի օքսիդացված հանքաքարն ենք հանել: Դա այլ մեթոդով պետք է մշակենք: Արմանիսի հանքաքարը բազմամետաղ հանքաքար է, միայն պղինձ չէ, այլ նաև` ցինկ, կապար, որոնց մեջ կա բարձր քանակությամբ ոսկի և արծաթ: Այն կոչվում է ոսկի-բազմամետաղ հանքավայր: Արմանիսի հարստացուցիչ ֆաբրիկան տարեկան 500 հազ. տոննա հանքաքար մշակելու հնարավորություն կունենա: Մենք նախատեսում ենք այդ 500 հազ.-ը կրկնապատկել և հասցնել 1 մլն տոննայի: Ախթալայի ֆաբրիկան տարեկան 240 հազ. տոննա պղնձի հանքաքար մշակելու հնարավորություն ուներ, այժմ այն հասցրել ենք 400 հազ. տոննայի: Եթե այստեղ բազմամետաղ մշակենք, տարեկան ծավալը կհասնի 280 հազ. տոննայի: Ախթալան ունի երկու հոսքագիծ, պղինձ վերամշակելիս միայն մեկ հոսքագիծն ենք օգտագործում, իսկ եթե բազմամետաղ մշակենք, պետք է 2 հոսքագիծն էլ օգտագործենք:
Ախթալայի Շամլուղ հանքում մեծամասնությամբ առկա է միայն պղինձ, երբեմն ցինկ է երևում: Մենք ունենք Ախթալա հանք, որը փակված է և դեռ չենք շահագործել: Երկրաբաններն այդ վայրում սկսել են հետազոտություններ իրականացնել: Դա ինքնին բազմազետաղ հանքավայր է, որտեղ կան բարիտ, պղինձ, ոսկի և այլ մետաղներ:

Ինչպես եք գնահատում Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը: Այն զարգացման միտումներ դրսևորում է արդյոք:

Ս. Տեր-Պողոսյան – Հայաստանը շատ հարուստ հանքեր ունի, և իմ կարծիքով դրանց մեծամասնությունը չի օգտագործվում: ԽՍՀՄ տարիներին, քանի որ հետազոտման աշխատանքը բաց է եղել, մեծ գումարներ են ծախսել այդ հանքերը գտնելու համար: Դժբախտաբար ներկայումս մեծ գումարներ չեն ծախսվում հետազոտման աշխատանքների վրա: Կարծում եմ, որ Հայաստանի հանքերի մեծամասնությունը դեռ հայտնաբերված չեն, իսկ հանքարդյունաբերության աշխատանքը հին համակարգով է աշխատում: Սակայն ավելի կարևոր է, որպեսզի ավելի շատ մարդ աշխատի, քան շատ արդիական սարքավորումներ ներդրվեն, մեծ գումարներ ծախսվեն և ամբողջ ձեռնարկությունում ընդամենը 2 մասնագետ աշխատի: Այդ փորձը ես տեսել եմ Շվեդիայում, որտեղի ձեռնարկությունը մեր ձեռնարկությունից շուրջ 15 անգամ ավելի հզորություն ուներ, և այնտեղ աշխատում էր ընդամենը 2 մարդ: Սակայն ամեն հոսքագծի վրա 10-12 հատ թանկարժեք սարքավորումներ էին տեղադրված: Այն ինչ մենք ունենք,  լավ է և այս եղանակով կկարողանանք աշխատել ևս 30-40 տարի: Լավ մասնագետներ ունենք Հայաստանում, սակայն աշխատանքի կանոններին ենթարկվելու խնդիր ունենք: Մարդիկ դանդաղ են աշխատում` 1 ժամ աշխատում են, 2 ժամ հանգստանում: Դա է, որ մեզ խանգարում է:

Պարոն Տեր-Պողոսյան, չնայած հայտնի է, որ ձեր արտադրությունը կազմակերպում եք` հաշվի առնելով բնապահպանական բոլոր նորմերը, բայց այդուհանդերձ զանազան կարծիքներ են հնչում:

Ս. Տեր-Պողոսյան – Հանքարդյունաբերության ոլորտը պղնձաձուլարանների կամ զտարանների նման չէ, և արտադրության ընթացքում քիմիական թթուներ չենք գործածում: Մենք հիմնականում կիր և փրփրիչ ենք օգտագործում, որոնք բնական նյութեր են: Բնապահպանական լուրջ խնդիր ունի Ալավերդու ձուլարանը, որը պոչամբար չունի: Այդ տարածաշրջանում բնապահպանական խնդիր է առաջացել, իսկ Ալավերդու հիմնարկն ամեն ինչ արել է, որպեսզի այս հարցում Ախթլայի անունը շոշափվի: Մենք մոնիտորինգ իրականացնելու համար հրավիրել ենք ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներին, խնդրել ենք, որպեսզի ամեն ամիս ջրերի օրինակներ վերցնեն և ցույց տան, թե ինչ ազդեցություն ունի Ախթալայի ԼՀԿ-ն Դեբեդ գետի վրա: Իրենք պաշտոնապես ասում են, որ ազդեցությունն ավելի շուտ դրական է, քան բացասական: Շատ ժամանակ լրագրողները հայտարարում են, որ Ախթալայի կոմբինատը ջուրն աղտոտում է, անասուններ են սատկել, ծառեր են չորացել և այլն: Սուտ տեղեկատվություն են տարածում, թե Ախթալան բնապահպանական խնդիրներ ունի, չունի պոչամբար: Մենք ունենք փոշու խնդիր. երբ քարերը ճաքում են, փոշի է բարձրանում: Այդ պատճառով մեր աշխատակիցները հատուկ դիմակներով են աշխատում, տեղադրվել են վակումային համակարգեր, որոնք փոշին դուրս են հանում:

Հայտնի է, որ ճգնաժամի պայմաններում կտրուկ նվազել են արտահանման ծավալները: Այս պայմաններում ձեր առջև ինչ խնդիրներ են ծառացել, որքանով է նվազել ձեր արտահանման ծավալը:

Ս. Տեր-Պողոսյան – Երբ որ պղնձի գներն իջան և 8 400 ԱՄՆ դոլարից հասան 2 700 դոլարի, մենք մեր արտադրանքը շարունակեցինք, սակայն կուտակեցինք: Այդ ուղղությամբ շուրջ 1.5 մլն ԱՄՆ դոլար հավելյալ ներդրում ենք կատարել: Երբ գները կայունացան և 4 000-4 500 ԱՄՆ դոլարի հասան, մենք պայմանագիր կնքեցինք «Տրաֆիգուրա» ընկերության հետ, ըստ որի` այս տարվա ընթացքում մենք պետք է 9000-10 000 տոննա խտանույթ վաճառենք նրանց: Մեր կուտակած քանակությունը հունիսի տվյալներով 4 000 տոննա է կազմել` մոտ 3 մլն ԱՄՆ դոլար արժեքով: Պայմանավորվածություն ունենք, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում 5 000 տոննա ևս պետք է վաճառենք այդ ընկերությանը: Նախորդ տարի մենք ֆաբրիկան վերականգնելու և զարգացնելու աշխատանքով ենք հիմնականում զբաղվել, այդ պատճառով էլ ընդամենը 2 800-2 850 տոննա արտադրանք ենք վաճառել: Իսկ այս տարվա առաջին կիսամյակում արդեն այդ թիվը կազմում է 4 000 տոննա: Այսինքն` այս տարի 3 անգամ ավելացրել ենք մեր արտադրության ծավալը:

Հիշեցնենք, որ Մեթըլ Փրինս Էլ Թի Դի. կորպորացիան հանրապետության հանքարդյունաբերական երեք ընկերությունների 100 տոկոս բաժնետերն է` «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ, «Սագամար» ՓԲԸ, «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ: Այս ընկերությունների միջոցով կորպորացիան Հայաստանում զբաղվում է պղնձի եւ բազմամետաղ հանքավայրերի շահագործմամբ, հանքաքարի վերամշակմամբ, խտանյութիարտահանմամբ, ինչպես նաեւ մի շարք հանքավայրերի երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմամբ:

18/04/2024
դրամ
Դոլար (USD)
394.07
-1.03
Եվրո (EUR)
420.75
+0.36
Ռուբլի (RUR)
4.19
+0.00
Լարի (GEL)
147.57
-0.34
30284.88
+190.14
Արծաթ
360.70
+1.78