Բաժին. Բիզնես

ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 10 ՄԼՆ SAMSUNG GALAXY S4

Samsung ընկերությունը հայտարարել է, որ արդեն վաճառել է 10 մլն Galaxy S4: Նշենք, որ Galaxy S4-ը վաճառքի էր դուրս եկել այս տարվա ապրիլի վերջին: Ներկա պահին սմարթֆոնի վաճառքն իրականացվում է 60 երկրում:

Samsung ընկերությունն իր առաջիկա ծրագրերում նախատեսում է մեծացնել Galaxy 4S-ի վաճառքի ծավալները՝ տարածելով այն 155 երկրում և ներգրավելով 327 դիլերային ընկերություն:

Galaxy 4S-ն աշխատում է Android օպերացիոն համակարգով և օժտված է բջջային ոլորտի վերջին նորամուծություններով:

2013թ. առաջին եռամսյակի արդյունքներով Samsung-ի մասնաբաժինը սմարթֆոնների համաշխարհային շուկայում կազմել է 33%:

Galaxy 4S սմարթֆոնի վաճառքը Եվրոպայում կմեկնարկի մայիսի 29-ին:

Share