Բաժին. Ֆինանսական

NYMEX. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 18/05/13

Նյու-Յորքի NYMEX բորսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու հունիս ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 1.60%-ով և կազմել 1364.70 դոլար, արծաթի հուլիս ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 1.37%-ով և կազմել 22.35 դոլար, իսկ պլատինի հուլիս ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 1.18%-ով և կազմել 1468.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

Share